From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Սաբատինի (իտալ.՝ Francesco Sabatini նաև իտալ.՝ Francisco Sabatini, 1721[1], Պալերմո, Իտալիայի թագավորություն - փետրվարի 19, 1797, Մադրիդ, Իսպանիա), 18-րդ դարի իտալացի ճարտարապետ, ով գործունեություն է ծավալել Իսպանիայում[2]։
Ֆրանչեսկո Սաբատինի | |
---|---|
Ծնվել է | 1721[1] |
Ծննդավայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 19, 1797 |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Ուշագրավ աշխատանքներ | Մադրիդի թագավորական պալատ |
Francesco Sabatini Վիքիպահեստում |
Ֆրանչեսկո Սաբատինին ծնվել է Պալերմոյում։ Ճարտարապետություն սովորել է Հռոմում։ Իսպանական միապետության հետ նրա առաջին շփումները հաստատվել են, երբ նա մասնակցել է Նեապոլի թագավորի և Տոսկանայի ու Պարմայի դքսի՝ Կարլ VII-ի՝ Իսպանիայի ապագա թագավոր Կարլ III-ի համար կառուցվող Կազերտայի պալատի շինարարության աշխատանքներին։ Կարլը Սաբատինիին 1760 թվականին կանչել է Մադրիդ, որտեղ նշանակել է ճարտարապետական բարձր պաշտոնում։ Եղել է արքայական աշխատանքների մեծ վարպետ՝ ստանալով ինժեներական կորպուսի գեներալ-լեյտենանտի աստիճան, միաժամանակ նշանակվելով Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։
Սաբատինին աշխատանքներն իրականացրել է նեոդասական ավանդույթների շրջանակներում, սակայն հիմնովին չի ոգեշնչվել հին հունական և հռոմեական ճարտարապետությամբ, այլ՝ իտալական Վերածննդի ճարտարապետությամբ[3]։
Իր ճարտարապետական տաղանդի և թագավորի աջակցության շնորհիվ հասել է մասնագիտական ճանաչման։ Ունենալով ինժեներական կորպուսի գեներալ-լեյտենանտի աստիճան՝ նրան նաև շնորհվել է Սանտյագոյի ասպետի շքանշան և անմիջական մուտք է ունեցել արքայական շրջանակ՝ որպես gentilhombre de Câmara (Թագավորական պալատի ազնվական)։
Նրա բազմաթիվ աշխատություններից առավել կարևորները՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.