From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիսկո Խարենյո ի Ալարկոն (իսպ.՝ Francisco Jareño y Alarcón, հունվարի 24, 1818[1], Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա - հոկտեմբերի 8, 1892[1][2], Մադրիդ, Իսպանիա[3]), 19-րդ դարի իսպանացի նշանավոր ճարտարապետ, Իսպանիայի Իզաբելա II թագուհու գահակալության օրոք մի շարք ուշագրավ պաշտոնական շենքերի հեղինակ[4]։
Ֆրանսիսկո Խարենյո ի Ալարկոն | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ Francisco Jareño y Alarcón |
Ծնվել է | հունվարի 24, 1818[1] |
Ծննդավայր | Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1892[1][2] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա[3] |
Կրթություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Աշխատավայր | Escuela Superior de Arquitectura de Madrid? |
Ուշագրավ աշխատանքներ | Casa de la Moneda?, Ազգային թանգարանների գրադարանի պալատ, Court of Auditors?, Hospital del Niño Jesús?, Սուրբ Իսիդորի ինստիտուտ և Teatro Pérez Galdós? |
Պարգևներ | |
Անդամություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Escuela Superior de Arquitectura de Madrid? և Real Sociedad Económica Matritense de Amigos del País? |
Francisco Jareño y Alarcón Վիքիպահեստում |
Խարենյոն շուրջ 9 տարի եկեղեցական կրթություն է ստացել հոգևոր սեմինարիայում։ 1833 թվականին հեռացել է սեմինարիայից, Մադրիդում ընդունվել Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, 1848 թվականին 30 տարեկան հասակում ավարտել ակադեմիական կարիերան։
Ստանալով կրթաթոշակ՝ Խարենյոն հնարավորություն է ստանում շրջագայելու արտերկրում, չորս տարի ճամփորդում է Եվրոպայի տարբեր երկրներով և քաղաքներով, որտեղ հնարավորություն է ունենում օգտագործելու երկաթը որպես ճարտարապետական տարր։ Հայրենիք վերադառնալով՝ պետության կողմից ստանում է նոր միջոցներ և մեկնում Անգլիա ու Գերմանիա, 1855 թվականին հաստատվում է Մադրիդում, դառնում Ճարտարապետության տեխնիկական դպրոցի արվեստի պատմության պրոֆեսոր։
Խարենյոյի վաղ շրջանի նախագծերից է 1856 թվականի Արանխուեսի կենտրոնական գյուղատնտեսական դպրոցը, որով նա հայտնի է դառնում, այնուհետև համագործակցում է Նիկոմեդես Մենդիվիլի հետ[5]։
1874-1875 թվականներին եղել է Ճարտարապետների դպրոցի տնօրեն, Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ակադեմիկոս (1867), Կառլոս III շքանշանակիր ասպետ (1858), Մարիա Վիկոտրիայի քաղաքացիական շքանշան (1872)[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.