Ֆրեդերիկ Լո Օլմստեդ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Լո Օլմստեդ[8] (անգլ.՝ Frederick Law Olmsted; ապրիլի 26, 1822(1822-04-26)[2][3][4][…], Հարթֆորդ[5][1][6][…] - օգոստոսի 28, 1903(1903-08-28)[2][3][4][…], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][7][6][…]), ամերիկյան լանդշաֆտային ճարտարապետության հիմնադիր, լրագրող, հասարակական գործիչ։ Հայտնի է որպես 19-րդ դարի երկրորդ կեսի բազմաթիվ հասարակական հանգստի գոտիների ստեղծող։ Նա եղել է այն գաղափարի կողմնակիցը, որ այգիներն ու հասարակական այլ տարածքները, հավասարապես հասանելի են բոլոր հասարակության ոլորտների համար և ունեն սոցիալական մեծ նշանակություն։
Ֆրեդերիկ Լո Օլմստեդ անգլ.՝ Frederick Law Olmsted[1] | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1822(1822-04-26)[2][3][4][…] |
Ծննդավայր | Հարթֆորդ[5][1][6][…] |
Մահացել է | օգոստոսի 28, 1903(1903-08-28)[2][3][4][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][7][6][…] |
Կրթություն | Ֆիլիպսի ակադեմիա |
Ուշագրավ աշխատանքներ | Կենտրոնական պարկ, Prospect Park? և Մոն Ռուայալ զբոսայգի |
Frederick Law Olmsted Վիքիպահեստում |
1858 թվականին բրիտանացի ճարտարապետ Կալվերտ Վոքսի հետ միասին նա շահել է Կենտրոնական պարկի նախագծման համար մրցույթը։ Նա նշանակվել է նրա գլխավոր ճարտարապետը և առանցքային դեր է խաղացել այդ հանգստի տարածքը ժամանակակից տեսքով ստեղծելու գործում։ Ավելի ուշ նա նախագծել է մեծ թվով զբոսայգիներ, պուրակներ, ճամբարային տարածքներ և այլ հանրային տարածքներ Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում։ Նա Յոսեմիտի հովտում և Նիագարայի ջրվեժի տարածքում եղել է բնության պաշարների ստեղծման նախաձեռնողներից մեկը՝ հիմք դնելով բնապահպանական լայն շարժմանը։ Հյուսիսային Կարոլինայի «Բիլթմոր» մասնավոր գույքի տարածքում մեծ անտառի վերակառուցման գաղափարը դարձել է անտառների պաշտպանության և վերականգնման բնագավառում օրենսդրության մշակման, համապատասխան դաշնային ծառայությունների կազմակերպման համար։