Ֆրիբուր (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիբուր (ֆր.՝ Fribourg) կամ Ֆրայբուրգ (գերմ.՝ Freiburg), քաղաք Շվեյցարիայի արևմուտքում, նույնանուն կանտոնի մայրաքաղաքն է։ Գտնվում է Շվեյցարական բարձրավանդակի հարավարևմտյան մասում, Զանե (գերմ.՝ Saane, ֆր.՝ Sarine) գետի ափերին, սահմանակցում է Ֆրիբուրգյան Ալպերին։ Զբաղեցնում է 9.3 քառակուսի կիլոմետր տարածք։ Շվեյցարիայի բազմալեզու բնակավայրերից է. բնակչության մոտավորապես 58 %-ը խոսում է ֆրանսերեն, 22 %-ը՝ գերմաներեն, 5 %-ը՝ իտալերեն։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 38,521 մարդ, որոնց 31.9%-ը օտարերկրացիներ էին[2]։ Ընդ որում՝ բնակչության շուրջ 25 տոկոսը կազմում էին Ֆրիբուրի համալսարանի ուսանողները։ 2000–ից 2010 թվականներն ընկած տասնամյակում բնակչության թվաքանակն ավելացել է 8.3%-ով։ Ընդսմին՝ միգրացիան կազմել է 8.1%, ծնունդներն ու մահերը՝ 0.9%[3]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ֆրիբուր | |||||
ֆր.՝ Fribourg շվեյց. գերմ.՝ Freiburg | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Հիմնադրված է | 1157 թ. | ||||
Մակերես | 9,28 կմ² | ||||
ԲԾՄ | 587 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և գերմաներեն | ||||
Բնակչություն | ▼38 365 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 026 | ||||
Փոստային դասիչ | 1700, 1701, 1707 և 1708 | ||||
Ավտոմոբիլային կոդ | FR | ||||
Պաշտոնական կայք | ville-fribourg.ch(ֆր.)(գերմ.) | ||||
| |||||