From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Վյոլեր (գերմ.՝ Friedrich Wöhler, հուլիսի 31, 1800[1][2][3][…], Eschersheim, Landgraviate of Hesse-Kassel, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - սեպտեմբերի 23, 1882[4][1][2][…], Գյոթինգեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6]), գերմանացի քիմիկոս, ժամանակակից օրգանական քիմիայի հիմնադիրներից։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1853)։
Ավարտել է Հայդելբերգի համալսարանի բժշկական ֆակակուլտետը (1823)։ Աշակերտել է Լ․ Գմելինին և Ի․ Բերցելիուսին։ Կասելի տեխնիկական դպրոցի (1831) և Գյոտինգենի համալսարանի (1836) պրոֆեսոր։ Հայտնաբերել է ցիանական թթուն (1822 թ.), սինթեզել ցիանի յոդիդը և սնդիկի թիոցիանատը (1823)։ Վյոլերը առաջինը (1824) անօրգանական նյութերից ստացավ անգույն բյուրեղական օրգանական նյութ։ Ավելի ուշ (1828 թ.) պարզվեց, որ այդ ստացվածը միզանյութն էր։ Լիրիխի հետ պարզեց բենզոյական թթվի բաղադրությունը, հայտնաբերեց բենզոիլ ռադիկալը, ստացավ երկեթիլտելուրը (1840 թ.) և հիդրոքինոնը (1844 թ.), հետազոտեց միզաթթուն, նրա ածանցյալները (1838) և օպիումի ալկալոիդները (1844)։ Վյոլերի աշխատանքները նպաստեցին օրգանական քիմիայի, որպես գիտության, ստեղծմանը և զարգացմանը։ Կարևոր են նաև անօրգանական քիմիայի բնագավառում Վյոլերի կատարած աշխատանքները, ալյումինի (նրա քլորիդից և կալիումից, 1827), բերիլիումի և իտրիումի (նման ճանապարհով, 1828), ֆոսֆորի (կալցիումի ֆոսֆատի, ածխի և կավահողի փոխազդեցությամբ, 1829 թ.), սիլիցիումի և տիտանի նիտրիդների (1856-1858), կալցիումի կարբիդի և նրանից ացետիլենի (1862) ստացումը։ Վյոլերը ստեղծեց խոշոր գիտական դպրոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.