Ալֆրեդ Դենի Կորտո
From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Դենի Կորտո (ֆր.՝ Cortot) (սեպտեմբերի 26, 1877(1877-09-26)[1][2][3][…], Նյոն, Շվեյցարիա[4][4] - հունիսի 15, 1962(1962-06-15)[1][3][5][…], Լոզան, Շվեյցարիա[4]), ֆրանսիացի դաշնակահար, մանկավարժ։
Ալֆրեդ Դենի Կորտո | |
---|---|
Ի ծնե անուն | ֆր.՝ Alfred Denis Cortot |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1877(1877-09-26)[1][2][3][…] Նյոն, Շվեյցարիա[4][4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հունիսի 15, 1962(1962-06-15)[1][3][5][…] (84 տարեկան) Լոզան, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Cimetière de Villars |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Vichy National Council? |
Ամուսին | Q125749057? և Q125749116? |
Պարգևներ | |
Alfred Cortot Վիքիպահեստում |
Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ 1902 թվականին Փարիզում կազմակերպել է Օպերային փառատոների ընկերություն, ապա՝ Մեծ երգչախմբային համերգների ասոցիացիա։ 1904-1907 թվականներին Լիլի Հանրամատչելի համերգների դիրիժորն էր։ 1905 թվականից եռյակով ելույթներ է ունեցել ջութակահար Ժ. Տիբոյի և թավջութակահար Պ. Կասալսի հետ։ 1907-1917 թվականներին՝ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 1918 թվականին հիմնադրել (Ա. Մանժոյի հետ) և ղեկավարել է Փարիզի երաժշտական բարձրագույն դպրոցը («էկոլնորմալ»)։ 1943 թվականին կազմակերպել է Կամերային երաժշտության ընկերություն։ Հեղինակ է դաշնամուրային նվագի մեթոդիկային վերաբերող ժողովածուների։ 1936 թվականին ելույթ է ունեցել ԽՍՀՄ-ում։