Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողներ (անգլ.՝ Eurovision Song Contest; ֆր.՝ Concours Eurovision de la chanson), Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) անդամների միջև իրականացվող էստրատային երգերի մրցույթ[1]։ Մրցույթի շրջանակներում արտադրվող մտավոր սեփականության սեփականատերը ևս Եվրոպական հեռարձակողների միությունն է[2]։
Իր պատմության ողջ ընթացքում իրակացվել է 67 Եվրատեսիլ երգի մրցույթ, իսկ հաղթողները դարձել է 70 երգ։ Մրցույթի հաղթող է ճանաչվում այն երգը, որը հավաքում է Եվրատեսիլի մասնակից-երկրների կողմից տրված ամենաշատ միավորները։ Ներկայումս գործում է քվեարկության խառը համակարգ՝ 50% ժյուրի, 50%՝ հեռուստադիտող։ Իր երիկրի օգտին քվեարկելը չի թույլատրվում, բացառություն է կազմում միայն 1956 թվականի առաջին մրցույթը, երբ հաղթող ճանաչվեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Լիզ Ասիան «Refrain» երգով, ում համար կարող էին քվեարկել իր երկրի ժյուրին ևս։
Եվրատեսիլի ողջ պատմության մեջ միայն մեկ անգամ հաղթողներ երգեր ճանաչվեց միանգամից մի քանի երգ։ Դա տեղի է ունեցել 1969 թվականին, երբ հաղթող ճանաչվեցին Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների ներկայացուցիչները։ Նրանք բոլորը հավաքեցին 18-ական միավոր։ 1991 թվականին տեղի ունեցավ նմանատիպ դեպք․ Շվեդիան և Ֆրանսիան հավաքեցին 146-ական միավոր, բայց ըստ լրացուցիչ ցուցանիշների՝ մրցույթի հաղթող ճանարվեց Շվեդիայի ներկայացուցիչ Կարոլան։
Առավել հաճախ Եվրատեսիլի հաղթող էին դառնում Իռլանդիայի և Շվեդիայի ներկայաչուցիչնրեը․ 7 անգամ, ընդ որում Իռլանդիան 3 անգամ անընդմեջ հաղթեց մրցույթը (1992, 1993, 1994)։ 5-ական անգամ մրցույթի հաղթողներ են դարձել Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։ Մրցույթում երկու անգամ հաղթող երգիչները երկուն են՝ իռլանդացի Ջոնի Լոգանը, ով երկու անգամ հաղթել է որպես կատարող (1980 թվականին «What's Another Year» և 1987 թվականին «Hold Me Now» երգերով) և մեկ անգամ՝ որպես «Why Me?» երգի հեղինակ, որը կատարել է Լինդա Մարտինը 1992 թվականին, և շվեդ կատարող Լորինը, ով կրկնակի հաղթող է դարձել որպես կատարող (2012 թվականին «Euphoria» և 2023 թվականին «Tattoo» երգերով)։
Եվրատեսիլում հաղթանակը շատ կատարողների համար դարձել է ստեղծարար կարիերայի սկիզբ և հանրաճանաչության պսակը։ Մասնավորապես, 1974 թվականի հաղթանակից հետո համաշխարհային ճանաչելիություն ստացավ ABBA խումբը, իսկ երգչուհի Սելին Դիոնի կարիերան մեծ շրջադարձներ ունեցավ 1988 թվականի հաղթանակից հետո։ Այդ ժամանակ կանադացի Սելին Դիոնը ներկայացնում էր Շվեյցարիան։
Այն պետությունները, որոնք նախկինում մտնում էին ԽՍՀՄ կազմում, 1994 թվականից մասնակցում են Եվրատեսիլ երգի մրցույթում։ Նրանք հաղթել են 2001 թվականին (Էստոնիա՝ Տանել Պադար, Դեյվ Բենթոն և 2XL), 2002 թվականին (Լատվիա՝ Մարիա Նաումովա), 2004 թվականին (Ուկրաինա՝ Ռուսլանա), 2008 թվականին (Ռուսաստան՝ Դիմա Բիլան), 2011 թվական (Ադրբեջան՝ Էլդար Ղասիմով և Նիգյար Ջամալ), 2016 թվական (Ուկրաինա՝ Ջամալա), 2022 թվական (Ուկրաինա՝ Kalush Orchestra)։