Լիզ Ասսիա
From Wikipedia, the free encyclopedia
Լիզ Ասսիա (ֆր.՝ Lys Assia, իրական անունը՝ Ռոզա Մինի Շերեր, գերմ.՝ Rosa Mina Schärer, մարտի 3, 1924(1924-03-03)[1][2], Ռուպպերսվիլ, Lenzburg District, Արգաու, Շվեյցարիա[5] - մարտի 24, 2018(2018-03-24)[3], Զոլլիկոն, Meilen District, Ցյուրիխ, Շվեյցարիա[3]), շվեյցարացի երգչուհի։ Առաջին Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողն է, որը կայացել է 1956 թվականին։ Լիզ Ասսիան հաջորդ տարի ևս մասնակցել է մրցույթին՝ զբաղացնելով 8-րդ հորիզոնականը, իսկ 1958 թվականին, կրկին վերադառնալով մրցույթին, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Լիզ Ասսիա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Lys Assia |
Ի ծնե անուն | Ռոզա Մինա Շերեր |
Ծնվել է | մարտի 3, 1924(1924-03-03)[1][2] Արգաու, Շվեյցարիա |
Երկիր | Շվեյցարիա |
Մահացել է | մարտի 24, 2018(2018-03-24)[3] (94 տարեկան) Զոլլիկոն, Meilen District, Ցյուրիխ, Շվեյցարիա[3] |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1942-2018 |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Պարգևներ | |
Կայք | lys-assia.de |
Lys Assia Վիքիպահեստում |
Բեմական կարիերան սկսել է որպես պարուհի, իսկ 1940 թվականին սկսել է հանդես գալ որպես երգչուհի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա իր առաջին արտասահմանյան շրջագայությունն է կատարել Փարիզում, իսկ հետո դարձել է սիրված կատարող Գերմանիայում։