Դիմա Բիլան
Ռուս երգիչ, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, մոդել և դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Դիմա Նիկոլայի Բիլան[1] (ծննդյան օրվանից անունը մինչ 2008 թվականի հունիս՝ Վիկտոր Նիկոլայի Բելան, ծնվ. 1981 թվականի դեկտեմբերի 24, գյուղ Մոսկովսկի, Ուստ Ջեգուտա քաղաքի մաս[1], Կարաչայ-Չերքեզիա, Ռուսաստան, ԽՍՀՄ), ռուս երգիչ, առավել հայտնի որպես Դիմա Բիլան։ 2008 թվականի հունիսին մականունը դարձել է իր իսկական անունն ու ազգանունը[2]։
Դիմա Բիլա | |
---|---|
Դիմա Բիլանը 2008 թվականի Եվրատեսիլից հետո | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Дима Билан |
Ի ծնե անուն | Վիկտոր Նիկոլաևիչ Բիլա |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1981 (42 տարեկան) Մոսկովսկի, Ուստ Ջեգուտա, Կարաչայ-Չերքեզիա ինքնավար մարզ, Ստավրոպոլի երկրամաս, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | փոփ, R&B, սինտի փոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, դերասան |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ, վոկալ և ակորդեոն |
Գործունեություն | 2000 - այժմ |
Լեյբլ | «Gala Records» (2003-2007) «EMI» (2006, 2008) «Мистерия звука» (2008) «Universal Music Group |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Կապված | Թիմբալենդ Անասթեյշա Նելի Ֆուրտադո Ջիմ Բինզ Danja Ռայան Թեդեր Էդվին Մարտոն Եվգենի Պլյուշչնեկո Յանա Ռուդկովսկայա Յուլիա Վոլկովա |
Պարգևներ | |
Կայք | bilandima.ru |
Ստորագրություն | |
Dima Bilan Վիքիպահեստում |
Դիմա Բիլանը ներկայացրել է Ռուսաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում երկու անգամ. 2006 թվականին «Never Let You Go» երգով՝ գրավելով երկրորդ հորիզոնական, և 2008 թվականին «Believe» երգով՝ գրավելով առաջին հորիզոնականը և դառնալով առաջին ռուս երգիչը, որ հաղթել է Եվրատեսիլ մրցույթը։
Դիմա Բիլանը Կաբարդա-Բալկարիայի (2006), Չեչնիայի (2007), Ինգուշիայի (2007) վաստակավոր արտիստ է և Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական արտիստ (2008)։
Դիմա Բիլանը ծրագրում է դառնալ կոսմիկ զբոսաշրջիկ[3]։