Թաուֆիկ ալ-Հաքիմ
From Wikipedia, the free encyclopedia
Թաուֆիկ ալ-Հաքիմ (արաբ․՝ توفيق الحكيم, հոկտեմբերի 9, 1898(1898-10-09)[1][2] կամ 1902[3][4][5][…], Ալեքսանդրիա, Եգիպտոս[6] - հուլիսի 26, 1987(1987-07-26)[1][2] կամ 1987[3][4][5][…], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի խոշոր դրամատուրգ, արձակագիր, գրականագետ, հրապարակախոս, տասնամյակներ շարունակ մեծ դեր է խաղացել Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն և իսպաներեն։
Թաուֆիկ ալ-Հաքիմ توفيق الحكيم | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1898(1898-10-09)[1][2] կամ 1902[3][4][5][…] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[6] |
Վախճանվել է | հուլիսի 26, 1987(1987-07-26)[1][2] կամ 1987[3][4][5][…] |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | գրող, լրագրող, դրամատուրգ, վիպասան և սցենարիստ |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Ուշագրավ աշխատանքներ | «Շահրազադ» «Պիգմալիոն» «Քարանձավի մարդիկ» |
Ներշնչվել է
| |
Tawfiq Al-Hakim Վիքիպահեստում |
Թաուֆիկ ալ-Հաքիմի ստեղծագործության մեջ զգալի տեղ է զբաղեցնում դրամատուրգիան։ Նա գրել է շուրջ 50 մեծ և փոքր պիեսներ, ռեալիստական դրամաներ և կատակերգություններ, հոգեվերլուծության հիմքի վրա կառուցված ստեղծագործություններ։ Պիեսներում հեղինակը լայնորեն կիրառում է այլաբանություն (ալլեգորիա), պատկերավորումներ (սիմվոլիկա) և երևակայական կառույցներ (ֆանտաստիկա)։ Դրանք առանձնանում են աբստրակտ փիլիսոփայական կերպարներով և մանրամասնությունների պատկերման խոր ռեալիզմով, հումորով և նուրբ բանաստեղծականությամբ, գեղարվեստական միջոցների արդիականությամբ և դասական ձևերի հմուտ օգտագործմամբ, ուստի իրենց կառուցվածքով և առաջադրված գաղափարներով կարելի է դասել «ինտելլեկտուալ թատրոնին»։ Թաուֆիկ ալ-Հաքիմի պիեսների մեծամասնությունը նվիրված է կյանքի և արվեստի հարաբերակցությանը, մարդկային հասարակության զարգացմանը, իշխանությանը, գիտելիքին։ Ելնելով կառուցվածքից, գաղափարներից և սյուժեի բնույթից՝ Թաուֆիկ ալ-Հաքիմի դրամատուրգիական ստեղծագործությունները կարելի է բաժանել 3 հիմնական խմբի՝
- պատմական դրամա
- սոցիալ-կենցաղային դրամա
- սիմվոլիկ պիեսներ (ինտելեկտուալ թատրոն)