Իբն Խալդուն
From Wikipedia, the free encyclopedia
Իբն Խալդուն (հիջրաամբողջական անուն՝ արաբ․՝ أبو زيد عبد الرحمن بن محمد بن خلدون الحضرمي, Աբու Զեյդ ‘Աբդ առ-Ռահման բնու Մուհամմադ իբն Խալդուն ալ-Հադրամի, մայիսի 27, 1332[1], Թունիս, Hafsid dynasty[2] - մարտի 17, 1406, Կահիրե, Եգիպտոս)[3], արաբ մուսուլման պատմագիր և պատմաբան, ժամանակակից պատմագրության[4], սոցիոլոգիայի[4] և տնտեսագիտության[5] հիմնադիրներից մեկը։
Իբն Խալդուն արաբ․՝ عبد الرحمٰن بن مُحمَّد بن خلدون الحضرمي | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1332[1] |
Ծննդավայր | Թունիս, Hafsid dynasty[2] |
Վախճանվել է | մարտի 17, 1406 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | մարդաբան, պատմաբան, դատավոր, ինքնակենսագիր, սոցիոլոգ, տնտեսագետ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող և բանաստեղծ |
Կրթություն | Ez-Zitouna University? |
Ուշագրավ աշխատանքներ | «Ալ-Մուկադդիմա» |
Ibn Khaldun Վիքիպահեստում |
Նրա գրքերից հատկապես հայտնի է ալ-Մուկադդիմա (որը հայտնի է նաև հուն․՝ Պրոլեգոմենա անվամբ)։ Գիրքն իր ազդեցությունն է ունեցել Օսմանյան կայսրության 17-րդ դարի պատմաբանների վրա, ինչպիսիք են Հաջի Խալիֆան և Մուստաֆա Նաիման, ովքեր գործածել են գրքում առկա տեսությունները Օսմանյան կայսրության թուլացումը և ծաղկումը վերլուծելու համար[6]։ Թեև Իբն Խալդունը համարվում էր մուսուլմանական աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը, 17-րդ դարի եվրոպացի սքոլարները ևս կրթվում էին այս գրքով[7][8]։