Իսպանիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի պատմություն, նախկին Իսպանիա պրովինցիայի տարածքում բնակվող ազգերի պատմություն։ Այն ներառում է Պիրենեյան թերակղզու ամբողջ տարածքը՝ ոչ միայն ժամանակակից Իսպանիան, այլև Պորտուգալիան, Անդորրան և Բրիտանական գաղութ Ջիբրալթարը։ Պատմությունն սկսվում է Նախապատմական Իբերիայից, շարունակվում Իսպանական կայսրության վերելքով և անկումով և ավարտվում ներկայիս Իսպանիայի պատմությամբ։
Վաղ պատմություն | |
---|---|
Նախապատմական Իբերիա | |
Հռոմեական Հիսպանիա | |
Միջնադարյան Իսպանիա | |
Վեստգոթական թագավորություն | |
Աստուրիայի թագավորություն | |
Սվեբական թագավորություն | |
Բյուզանդական Իսպանիա | |
Ալ-Անդալուս | |
Ռեկոնկիստա | |
Իսպանիայի թագավորություն | |
Ընդարձակման ժամանակաշրջան | |
Լուսավորության ժամանակաշրջան | |
Հանրապետություն | |
Հավազդում և Հեղափոխություն | |
Առաջին Հանրապետություն | |
Վերածնունդ | |
Երկրորդ Հանրապետություն | |
Ֆրանկոյի օրոք | |
Քաղաքացիական պատերազմ | |
Իսպանական պետականություն | |
Ժամանակակից | |
Անցում դեմի ժողովրդավարություն | |
Ժամանակակից Իսպանիա | |
Թեմաներ | |
Տնտեսական պատմություն | |
Ռազմական պատմություն | |
Իսպանիայի պորտալ |
8-րդ դարում իսլամադավան արաբները նվաճել են թերակղզին, և տեղաբնիկ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է նրանց դեմ՝ մինչև ամենավերջին գավառի՝ Անդալուսի ազատագրումը 1492 թվականին։ Իսպանիայի պատմության մեջ այդ փուլը կոչվում է Ռեկոնկիստա (711-1492), բառացի՝ ազատագրում։ Արագոնի թագավոր Ֆերդինանդի և Կաստիլիայի թագուհի Իզաբելլայի ամուսնությամբ թերակղզու մեծ մասը (բացի Պորտուգալիայից) միավորվեց մեկ պետության մեջ, որը կոչվեց Իսպանիա։ 1516 թվականին Մադրիդում հաստատվեց գերմանական Հաբսբուրգների արքայատոհմը։ 1500-1650-ական թվականները հայտնի են որպես Իսպանիայի ոսկե դարաշրջան, որի ընթացքում Հաբսբուրգյան Իսպանիան դարձավ Եվրոպայի հզորագույն տերությունը, նվաճեց նորանոր երկրներ Լատինական Ամերիկայում և Ֆիլիպիններում։
Այս ժամանակահատվածում Իսպանիան ներքաշվեց Եվրոպական բոլոր հիմնական պատերազմներին, այդ թվում՝ Իտալական պատերազմները, Ութսունամյա պատերազմը, Երեսնամյա պատերազմը և Ֆրանկո-իսպանական պատրեզմը։ 17-րդ դարի վերջերին Իսպանիան սկսեց թուլանալ Հաբսբուրգների հարստության վերջին թագավորի մահից հետո, ժառանգության համար պատերազմը թուլացրեց Իսպանիային և Բուրբոնների ժամանակ Իսպանիան դարձավ երկրորդային ուժ։ Այսպես կոչված Բուրբոնների բարեփոխումներով փորձ եղավ վերականգնել Իսպանիայի վաղեմի ուժը փոքր հաջողություններով, սակայն դարի վերջի Ֆրանսիական հեղափոխությունը և Պիրենեյան պատերազմը վերացրին Իսպանիայի հզորությունը վերականգնելու ջանքերը։
Պատերազմներից հյուծված Իսպանիան 19-րդ դարի սկզբին դարձավ մի քանի քաղաքական կուսակցությունների կռվախնձոր, որոնք կարճ ժամանակով հասնում էին իշխանության, սակայն երկարատև կայունություն չէին կարողանում ապահովել։ Նախկին Իսպանիայի կայսրության գաղութները արագ անջատվեցին Լատինական Ամերիկայի անկախության պատերազմների արդյունքում և վերջնական կորցրին բոլոր գաղութները 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմում։
Լիբերալների և կոնսերվատիվների հավասարակշռությանը հասնելու համար 1874-1931 թվականներին հաստատվեց սահմանադրական միապետություն, որը սակայն չկայունացրեց իրավիճակը և բերեց քաղաքացիական պատերազմի։ Այն ընթանում էր հանրապետական խմբակցության և ազգայնական խմբակցության միջև։
Պատերազմն ավարտվեց ազգայնական Ֆրանցիսկո Ֆրանկոյի հաղթանակով, ով ղեկավարեց երկիրը մինչև 1975 թվականը։ Հետպատերազմական ժամանակները համեմատաբար կայուն էին (բացառությամբ Բասկերի երկրում անկախության շարժման գործողությունների), և երկրի տնտեսությունը արձանագրեց առաջանցիկ աճի տեմպեր 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին։
Միայն Ֆրանկոյի մահվանից հետո 1975 թվականին Իսպանիան վերադարձավ սահմանադրական միապետության Խուան Կառլոս I-ի գլխավորությամբ և երկրում անցում կատարեց դեպի ժողովրդավարություն։ Իսպանիան մտավ Եվրոպական տնտեսական համագործակցություն 1986 թվականին (որը դարձավ Եվրոպական միություն 1992 թվականին) և Եվրոգոտի 1999 թվականին։ 2007-08 թվականների ֆինանսական ճգնաժամի արդյունքում Իսպանիայում սկսվեց պարտքային ճգնաժամ, ինչի արդյունքում աճեց գործազրկությունը և թուլացավ տնտեսությունը։
Իսպանիան համարվում է միջին հզորությամբ պետություն, Մ20-ում հանդես է գալիս հյուրի կարգավիճակով։ Իսպանիան հանդիսանում է Մ6 անդամ։