Իսպանիայի քաղաքացիական պատերազմ
Հակամարտություն հանրապետականների և ազգայնականների միջև 1936-1939 թվականներին / From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի քաղաքացիական պատերազմ (իսպ.՝ Guerra Civil Española), ազգայնականների մոտ նաև հայտնի որպես Խաչակրաց արշավանք (իսպ.՝ La Cruzada), կառլիստների մոտ` Չորրորդ Կառլիստական պատերազմ (իսպ.՝ Cuarta Guerra Carlista) և ապստամբություն (իսպ.՝ La Rebelión) կամ Հեղափոխություն (իսպ.՝ Sublevación) հանրապետականների մոտ։ Իսպանիայում լայն տարածված է պարզապես Քաղաքացիական պատերազմ (իսպ.՝ Guerra Civil) կամ Պատերազմ (իսպ.՝ La Guerra) հասկացությունները։ Տեղի է ունեցել 1936 թվականից 1939 թվականներին մի կողմից Հանրապետականների, ովքեր ժողովրդական էին և սատարում էին Իսպանիայի երկրորդ հանրապետությանը և դաշնակցում էին Անարխիստական տարբեր խմբավորումների հետ, ու մյուս կողմից Ազգայնականները, որոնք ֆալանգիստ, Կառլիստ և հիմնականում արիստոկրատական խմբավորումներից, որը գլխավորում էր Գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն։ Չնայած հաճախ պատերազմը համարում են պայքար ժողովրդավարության և ֆաշիզմի միջև, որոշ պատմաբաններ այն համարում են բախում ձախակողմյան հեղափոխականների և աջակողմյան հակահեղափոխականների միջև[1]։ Արդյունքում ազգայնականները հաղթեցին և Ֆրանկոն ղեկավարեց Իսպանիան մյուս 36 տարիների ընթացքում, 1939 թվականի ապրիլից մինչև իր մահը` 1975 թվականի նոյեմբերը։ Պատերազմը սկսվել է մի խումբ գեներալների ապստամբությունից, սկզբում Խոսե Սանխուրխոյի գլխավորությամբ ընդդեմ Իսպանիայի երկրորդ հանրապետության ընտրված ձախակողմյան կառավարության, որը այդ ժամանակ գլխավորում էր Մանուել Ասանան։ Ազգայնականներին սատարում էին մեծ թվով պահպանողական խմբեր, ակդ թվում մոնարխիստները, կառլիստները, ֆալանգիսները և ֆաշիստները[2]։ Սանխուրխոն սպանվեց օդանավի աղետում մինչ փորձում էր վերադառնալ Պորտուգալիայում արտաքսումից, իսկ Ֆրանկոն դարձավ Ազգայնականների ղեկավար։
Իսպանիայի քաղաքացիական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ինտերբելում | |||||||||
Հանրապետական բրիգադների XI միջազգային բրիգադների անդամները Բելչիտեի ճակատամարտի ընթացքում | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հանրապետականներ
Աջակցություն |
Ազգայնականներ
Աջակցություն |
Վաղ պատմություն | |
---|---|
Նախապատմական Իբերիա | |
Հռոմեական Հիսպանիա | |
Միջնադարյան Իսպանիա | |
Վեստգոթական թագավորություն | |
Աստուրիայի թագավորություն | |
Սվեբական թագավորություն | |
Բյուզանդական Իսպանիա | |
Ալ-Անդալուս | |
Ռեկոնկիստա | |
Իսպանիայի թագավորություն | |
Ընդարձակման ժամանակաշրջան | |
Լուսավորության ժամանակաշրջան | |
Հանրապետություն | |
Հավազդում և Հեղափոխություն | |
Առաջին Հանրապետություն | |
Վերածնունդ | |
Երկրորդ Հանրապետություն | |
Ֆրանկոյի օրոք | |
Քաղաքացիական պատերազմ | |
Իսպանական պետականություն | |
Ժամանակակից | |
Անցում դեմի ժողովրդավարություն | |
Ժամանակակից Իսպանիա | |
Թեմաներ | |
Տնտեսական պատմություն | |
Ռազմական պատմություն | |
Իսպանիայի պորտալ |
Հեղաշրջմանը սատարում էին Մարոկկոյի իսպանական պրոտեկտորատի, Պամպլոնայի, Բուրգոսի, Սարագոսայի, Վալյադոլիդի, Կադիսի, Կորդովայի և Սևիլյայի ռազմական խմբավորումները։ Սակայն այնպիսի կարևոր քաղաքներում, ինչպիսիք են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Բիլբաոն և Մալագան, ազգայնականները չկարողացան արագ հեղաշրջում իրականացնել և քաղաքները մնացին Հանրապետականների ենթակայության տակ։ Այսպիսով Իսպանիան քաղաքապես և ռազմական առումով բաժանվեց երկու մասի։ Ազգայնականները և Հանրապետականները կտվում էին երկրում վերահսկողության հասնելու համար։ Ազգայնականները զենքի և մարդկային ուժի տեսքով աջակցություն էին ստանում Նացիստական Գերմանիայից և Ֆաշիստական Իտալիայից, մինչդեռ Հանրապետականներին օգնում էին Խորհրդային միությունը և սոցյալիստական Մեքսիկա։ Մյուս մեծ տերությունները որոշել էին չխառնվել Իսպանիայի ներքին հարցերին։ Ազգայնականները օգտագործեցին իրենց առավելությունը հարավում և արևմուտքում` նվաճելով Իսպանիայի հյուսիսային ափամերձ գոտու մեծ մասը 1937 թվականին։ Նրանք նաև պաշարեցին Մադրիդը և նրանից հարավ և արևմուտք ընկած տարածքները պատերազմի մեծ հատվածի ընթացքում։ Երբ ազգայնականները 1938 և 1939 թվականներին նվաճեցին Կատալոնիայի մեծ մասը, պատերազմը ավարտվեց նրանց հաղթանակով և հազարավոր ձախակողմյան իսպանացիների մահապատժով, իսկ շատերը պահվեցին համակենտրոնացման ճամբարներում Ֆրանսիայի հարավային սահմանի մոտ։ Իշանությունը ամբողջությամբ անցավ Գեներալ Ֆրանկոյին, բոլոր աջակողմյան կուսակցությունները վերաձևավորվեցին Ֆրանկոյի ռեժիմի ներքո[2]։