Ֆրանցիսկո Ֆրանկո
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանցիսկո Ֆրանկո Բաամոնդե (Իսպաներեն արտասանություն՝ [fɾanˈθisko ˈfɾaŋko βa.aˈmonde], դեկտեմբերի 4, 1892(1892-12-04)[1][2][3][…], Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա[4] - նոյեմբերի 20, 1975(1975-11-20)[5][1][2][…], Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի գեներալ, Իսպանիայի ղեկավար 1939 թվականից մինչև իր մահը՝ 1975 թվականը։ Ֆրանկոն ծնվել է զինվորականի ընտանիքում և դարձել է ամենաերիտասարդ գեներալը Իսպանիայում և ամենաերիտասարդ գեներալներից մեկը Եվրոպայում 1920-ական թվականներին[25]։
Ֆրանցիսկո Ֆրանկո իսպ.՝ Francisco Franco Bahamonde | |
Կուսակցություն՝ | Իսպանական ավանդապաշտական ֆալանգ և ազգային-սինդիկալիստական հարձակման միություններ |
---|---|
Կրթություն՝ | Toledo Infantry Academy? (1910) |
Մասնագիտություն՝ | սպա, spanish legionary, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, կառավարիչ և սցենարիստ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 4, 1892(1892-12-04)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա[4] |
Վախճանի օր | նոյեմբերի 20, 1975(1975-11-20)[5][1][2][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա[5] |
Թաղված | Grave of Francisco Franco at Mingorrubio Cemetery[6] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Francisco Paulino Hermenegildo Teódulo Franco Bahamonde |
Հայր | Նիկոլաս Ֆրանկո Սալգադո-Արաուխո |
Մայր | Պիլար Բաամոնդե ի Պարդո դե Անդրադե |
Ամուսին | Կարմեն Պոլո |
Զավակներ | Կարմեն Ֆրանկո[7] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Որպես ուժեղ պահպանողական՝ նա հիասթափություն ապրեց, երբ 1931 թվականին միապետությունը Իսպանիայում փոխարինվեց հանրապետությամբ։ 1936 թվականի ընտրություններում պահպանողականները պարտություն կրեցին Ժողովրդական ճակատից, վերջիններս եկան իշխանության։ Դուրս գալով հանրապետության դեմ՝ Ֆրանկոն և այլ գեներալներ կազմակերպեցին հեղաշրջման փորձ, ինչից սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։ Մյուս գեներալների մահից հետո Ֆրանկոն դարձավ իր կուսակցության միակ առաջնորդը։
Ֆրանկոյի ազգայնական կուսակցությունը ռազմական օգնություն էր ստանում մի քանի ֆաշիստական խմբերից, որոնցից էին Նացիստական Գերմանիան և Իտալիայի թագավորությունը, մինչդեռ Հանրապետական կողմը աջակցություն էր ստանում իսպանական կոմունիստներից և անարխիստներից։ Նրան նաև օգնում էին Խորհրդային Միությունը, Մեքսիկան և Միջազգային բրիգադները։ Մոտ կես միլիոն մարդկանց կյանքի գնով 1939 թվականին Ֆրանկոն հաղթեց պատերազմում։ Նա Իսպանիայում հիմնեց բռնապետություն[26]։ Ֆրանկոն հայտարարեց իրեն երկրի և կառավարության ղեկավար և իրեն շնորհեց Էլ Կաուդիլո (առաջնորդ) տիտղոսը. տերմինը հոմանիշ էր իտալական Դյուս և Ֆյուրեր գերմանական եզրույթներին։ Ֆրանկոյի ռեժիմի ժամանակ թույլատրվեց միայն մեկ կուսակցություն, որի գաղափարախոսությունը ֆաշիստական և միապետական գաղափարախոսությունների միախառնումն էր։
Ֆրանկոն կազմակերպեց մի շարք քաղաքական բռնություններ, ներառյալ համակենտրոնացման ճամբարներ՝ բռնի աշխատանքի և մահապատիժների ուղարկելով հիմնականում այն քաղաքական գործիչներին, ովքեր դեմ էին նրա գաղափարախոսությանը կամ համարվում էին նրա թշնամիները[27][28][29][30][31]՝ սպանվածների թիվը հասցնելով 200.000-ից 400.000-ի[32][33]։ Ֆրանկոյի ժամանակ Իսպանիան պաշտոնապես չեզոք էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բացառությաբ իսպանացի կամավորականների կողմից կազմավորված Կապույտ դիվիզիայի, որը կռվում էր արևելյան ճակատում ԽՍՀՄ դեմ։ 1950-ականներին Ֆրանկոն մեղմեց իր ռեժիմը՝ դիկտատուրայից անցնելով կիս-պլյուրիստական ավտորիտար ռեժիմի[34]։ Սառը պատերազմի տարիներին Ֆրանկոն համարվում էր ամենաակնառու հակակոմունիստը աշխարհում, և նրա ռեժիմը սատարում էր Միացյալ Նահանգները, բացի այդ Ֆրանկոյին դիմեցին ՄԱԿ-ի անդամ դառնալու համար և մտավ ՆԱՏՕ-ի պաշտպանության ներքո։ 1960-ականներին Իսպանիայի տնտեսությունը սկսեց կայուն աճ ցուցադրել, և սկսվեցին ժողովրդավարական բարեփոխումներ[35]։
36 տարի կառավարումից հետո 1975 թվականին Ֆրանկոն մահացավ։ Մինչ այդ նա վերականգնեց միապետությունը և Խուան Կառլոս I-ը դարձավ նրա իրավահաջորդը։ Խուան Կառլոսը սկսեց Իսպանիայի ժողովրդականացումը։ 1978 թվականին Իսպանիան ընդունեց սահմանադրություն, որով բարեհաջող անցում կատարեց դեպի ժողովրդավարություն։