Լաուրա Պաուզինի
From Wikipedia, the free encyclopedia
Լաուրա Պաուզինի (իտալ.՝ Laura Pausini [pauˈziːni], մայիսի 16, 1974(1974-05-16)[1][2], Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[3]), իտալացի երգչուհի։ Բազմիցս արժանացել է «Գրեմմի» միջազգային և հատկապես՝ «Լատինական Գրեմմի» մրցանակների։ Ծնունդով Իտալիայից է։ Հիմնականում հայտնի է Հարավային Եվրոպայի և միջերկրածովյան երկրներում, հատկապես՝ Իտալիայում և Իսպանիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի երկրներում։ Երգում է ռոմանական լեզուներով (իտալերեն, իսպաներեն, ավելի քիչ ֆրանսերեն և պորտուգալերեն ), նրա երգացանկում ընդգրկված են նաև անգլերեն և այլ լեզուներով գրված կոմպոզիցիաներ։ Երգչուհու սիրելի ժանրը փոփն է, ինչպես նաև փիլիսոփայական և սիրային բալլադները՝ ռոքի և երբեմն քանթրիի խառնուրդով։ 2009 թվականի մարտին նրա սկավառակներից ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 45 միլիոն օրինակ։
Լաուրա Պաուզինի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Laura Pausini |
Ծնվել է | մայիսի 16, 1974(1974-05-16)[1][2] (50 տարեկան) Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[3] |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | փոփ և ռոք[4] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ[4] |
Լեյբլ | Atlantic Records |
Պարգևներ | |
Կայք | laurapausini.com |
Ստորագրություն | |
Laura Pausini Վիքիպահեստում |