Կարլ Կլաուզևից
From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Կլաուզևից (գերմ.՝ Carl Philipp Gottlieb von Clausewitz, հունիսի 1, 1780(1780-06-01)[1][2][3][…], Burg, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] - նոյեմբերի 16, 1831(1831-11-16)[1][2][4][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[5]), գերմանացի ռազմական տեսաբան և պատմաբան, պրուսական գեներալ-մայոր։
Կարլ Կլաուզևից | |
---|---|
գերմ.՝ Carl Philipp Gottlieb von Clausewitz | |
հունիսի 1, 1780(1780-06-01)[1][2][3][…] - նոյեմբերի 16, 1831(1831-11-16)[1][2][4][…] (51 տարեկան) | |
Ծննդավայր | Burg, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] |
Մահվան վայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[5] |
Գերեզման | Սաքսոնիա-Անհալթ |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Զորատեսակ | Հեծելազոր և հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր և գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ, Չորրորդ կոալիցիայի պատերազմ, Battle of Jena–Auerstedt?, Battle of Ostrovno?, Սմոլենսկի ճակատամարտ, Բորոդինոյի ճակատամարտ, Battle of Dennewitz?, Լայպցիգի ճակատամարտ, Battle of Ligny?, Battle of Wavre?, Նոյեմբերյան ապստամբություն և Siege of Mainz? |
Պարգևներ |
1810 թվականին դասավանդել է ռազմագիտություն և ռազմավարություն։ 1812 թվականին ֆրանսիացիների կողմից օկուպացված Պրուսիայից անցել է Ռուսաստան և ծառայության մտել ռուսական բանակում։ Մասնակցել է Նապոլեոնի դեմ պատերազմներին։
1814 թվականին վերադարձել է պրուսական բանակ, մասնակցել Վաթեռլոոյի ճակատամարտին (1815)։ 1818-1830 թվականներին Բեռլինի ընդհանուր ռազմական ուսումնարանի տնօրենն էր, իսկ 1831 թվականից՝ պրուսական բանակի շտաբի պետը։ Հիմնական աշխատությունը՝ «Պատերազմի մասին» եռհատորյակը (1832-1834), համարվում է ժամանակակից քաղաքագիտության և ռազմարվեստի հիմնական գործերից մեկը։ Հայտնի են նաև Կլաուզևիցի ռազմապատմական այլ աշխատություններ՝ «Նապոլեոն Բոնապարտի 1796 թվականի իտալական արշավանքը» (1833), «1799 թվականը» (մաս 1-2, 1833-1834), «1812 թվականը» (1835)։