Կարտախենա (Կոլումբիա)
From Wikipedia, the free encyclopedia
Կարտախենա (իսպ.՝ Cartagena das Índias կամ Cartagena), քաղաք Հարավային Ամերիկայում՝ Կոլումբիայի Հանրապետությունում։ Բոլիվարի անունը կրող դեպարտամենտի վարչական կենտրոնն է, բնակչության թվաքանակով Կոլումբիայի հինգերորդ և տարածաշրջանի երկրորդ բնակավայրը (Բառանկիլյայից հետո)։ Քաղաքի տնտեսության մեջ նշանակալից դեր են խաղում հատկապես ծովագնացությունը, ձկնեղենի արտադրությունը, նավթաքիմիական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը[1][2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կարտախենա | |||||
իսպ.՝ Cartagena de Indias | |||||
| |||||
Երկիր | Կոլումբիա | ||||
Հիմնադրված է | 1533 թ. | ||||
Մակերես | 572 կմ² | ||||
ԲԾՄ | 2±1 մետր | ||||
Բնակչություն | ▼914 552 մարդ (2020) | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Փոստային դասիչ | 130000 | ||||
Պաշտոնական կայք | cartagena.gov.co(իսպ.) | ||||
| |||||
Կոլումբիական Կարտախենան հիմնադրվել է 1533 թվականի հունիսի 1ին և անվանվել իսպանական նույնանուն քաղաքի պատվին։ Սակայն, ինչպես վկայում են հնագիտական պեղումների արդյունքները, մարդիկ այս վայրերում բնակություն են հաստատել դեռևս մեր թվականությունից չորս հազար տարի առաջ։ Գաղութատիրական ժամանակաշրջանում քաղաքը վճռորոշ դեր է խաղացել Ամերիկայում իսպանական կայսրության ընդարձակման գործում, եղել է փոխարքայի և նրա վարչակազմի նստավայր։ Կարտախենայի պատմական կենտրոնը, որ հայտնի է a cidade fortificada (բերդաքաղաք) անվամբ, 1959 թվականին Կոլումբիայում հռչակվել է ազգային ժառանգության օբյեկտ, 1984 թվականին էլ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ 2007 թվականին նրա ամրություններն ու ռազմական ճարտարապետությունը հռչակվել են «Կոլումբիայի չորրորդ հրաշալիք»[3][4]։