Հայաստանի հարթավայրեր
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի տարածքում հարթավայրային վայրերը բավականին հազվադեպ են։ Առավել հաճախ դրանք ներկայացված են գոգահովիտներով և հրաբխային սարահարթերով։ Հայաստանի հարթավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է նրա տարածքի 4720 կմ² կամ 15,5 %-ը, որից մոտ 3300 կմ² (70%) Արարատյան դաշտի մասն է կազմում, 1425 կմ² -ին (30%)՝ հանրապետության մյուս բոլոր հարթավայրերը։
Ստորև ներկայացված են Հայաստանի հարթավայրերն ու դրանց գտնվելու վայրերը.
Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Պատկեր ...
Անվանում | Պատկեր | Տեղագրություն | Տարածք ≈ (կմ²) |
---|---|---|---|
Արարատյան դաշտ | ![]() | Արագածոտնի մարզի հարավ, Արմավիրի մարզ, Կոտայքի մարզի կենտրոնական հատվածի արևմուտք, Արարատի մարզի արևմուտք։ | 3300[1] |
Շիրակի դաշտ | Շիրակի մարզի հարավային հատված, գոգահովիտը հարավային հատվածից շրջապատված է Շիրակի լեռնաշղթայով, արևելքից՝ Փամբակի լեռնաշղթայով, հարավ-արևելքից՝ Արագած լեռով։ | 600 | |
Լոռվա սարահարթ | ![]() | Լոռու մարզի հյուսիս-արևմուտք, գոգահովիտը արևմուտքից շրջապատված է Ջավախքի լեռնաշղթայով, հարավից՝ Բազումի լեռնաշղթայով, արևելքից՝ Վիրահայոց լեռնաշղթայով։ | 325 |
Մասրիկի դաշտ | ![]() | Գեղարքունիքի մարզի հարավ-արևելք։ Հարթավայրը գտնվում է Սևանա լճից հարավ-արևելք։ | 300 |
Ապարանի դաշտ | ![]() | Արագածոտնի մարզի կենտրոնական մաս։ Գոգահովիտը արևմուտքից շրջապատված է Արագած լեռով, արևելքից՝ Ծաղկունյանց լեռնաշղթայով, հարավից՝ Արա լեռով։ | 80 |
Շինուհայրի հարթավայր | ![]() | Սյունիքի մարզի կենտրոնական մաս։ Սարահարթը գտնվում է Գորիս քաղաքի մոտակայքում։ | 35 |
Փամբակի գոգավորություն | ![]() | Լոռու մարզի հարավ-արևմուտք։ Գոգահովիտը շրջապատված է լեռնաշղթաներով (հյուսիսից՝ Շիրակի լեռնաշղթայով)։ | 31 |
Աշոցքի սարահարթ | Շիրակի մարզի հյուսիս, Աշոցք գյուղի մոտակայքում | 25 | |
Աղստևի գոգահովիտ | Լոռու մարզի հարավ-արևելք։ Գոգահովիտը հյուսիսից շրջապատված է Հալաբի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթայով | 10 | |
Վանաձորի գոգահովիտ | ![]() | Լոռու մարզի հարավ-արևմուտք։ Գոգահովիտը հարավից շրջապատված է Բազումի, հյուսիսից՝ Փամբակի լեռնաշղթայով | 8 |
Արտաշեսյան հարթավայր | Սյունիքի մարզի կենտրոնական մաս։ Հարթավայրը գտնվում է Գորիս քաղաքի մոտակայքում։ | 6 | |
Սիսիանի հարթավայր | ![]() | Սյունիքի մարզի կենտրոնական մաս։ Քաղաքի տարածքում է գտնվում Սիսիան քաղաքը | 4,5 |
Փակել
Նաև Հայաստանում հարթավայրային վայրերը տեղակայված են՝
- Սևանա լճից արևմուտք և հարավ ընկած հատվածում։ Հարթավայրը տարածվում է ջրափնյա գծի երկայնքով մոտ 70 կմ երկարությամբ, լայնությունը կազմում է 2-3 կմ։
- Արփի լճից հարավ-արևմուտք։
- Փոքր հարթավայրային տարածքները հանդիպում են գետերի հովիտներում։ Հարթավայրերը Հայաստանում համարվում են երկրի կարևորագույն հատվածները, դրանք մեծ դեր են խաղում երկրի գյուղատնտեսության մեջ[2][3]