Հարիսոն Ֆորդ
From Wikipedia, the free encyclopedia
Հարիսոն Ֆորդ (անգլ.՝ Harrison Ford, հուլիսի 13, 1942(1942-07-13)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Հարիսոն Ֆորդ անգլ.՝ Harrison Ford | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1942(1942-07-13)[1][2][3][…] (81 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | Ripon College? և Maine East High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, բնապահպան, ատաղձագործ և օդաչու |
Ծնողներ | հայր՝ Chris Ford?[4], մայր՝ Dorothy Ford?[4] |
Ամուսին(ներ) | Քալիստա Ֆլոքհարթ |
Երեխա(ներ) | Ben Ford? և Willard Ford? |
Պարգևներ և մրցանակներ | |
Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշանավոր են՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը, Ինդիանա Ջոնսի մասին Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերը, «Խոսակցություն», «Սայրի վազորդ», «Հայրենասերների խաղերը», «Փախստականը», «Նախագահի ինքնաթիռը», «K-19», «Ապոկալիպսիսը հիմա»։
22 տարբեր կինոմրցանակների դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 19-ի, այդ թվում մեկ անգամ ներկայացվել է «Օսկարի», 5 անգամ «Ոսկե Գլոբուսի»՝ ստացել է 1-ը, ստացել է 1 Սեզար, ներկայացված է եղել BAFTA-ի։
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկի 3 ֆիլմում խաղացել է գլխավոր դեր, ևս 2 ֆիլմում երկրորդ պլանի դերեր, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա երկու դրական հերոս՝ Ինդիանա Ջոնս «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմում, 2-րդ տեղ և Հան Սոլո («Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս», 14-րդ տեղ։