Հնդկացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկացիներ (անգլ.՝ Native Americans, իսպ.՝ Amerindio), Ամերիկայի բնիկ ժողովուրդներին տրվող ընդհանուր անունը (բացառությամբ էսկիմոսների և ալեուտների)։ Անվանումը ծագել է մինչև 15-րդ դարի վերջերը առաջին երվրոպացի ծովագնացների (Քրիստափոր Կոլումբոս և այլք) սխալ պատկերացման պատճառով, որոնք իրենց կողմից բացահայտած Ամերիկայի անդրատլանտյան երկրները սխալմամբ համարում էին Հնդկաստան։ Մարդաբանական տիպով հնդկացիները պատկանում են ամերիկանոիդ ռասային։ 21-րդ դարի սկզբի տվյալներով Ամերկայում հնդկացիները ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 60 միլիոն մարդ, իսկ հաշվի առնելով նաև այդպես կոչված ապացեղականացված (ցեղային պատկանելիությունը կորցրած) հնդկացիների թիվը կազմում է մոտ 75 մլն։ Այժմ գոյություն ունի մոտավորապես հազար հնդկացիական ժողովուրդ, այն դեպքում, երբ 15-րդ դարի վերջում կային 2200 ժողովուրդ։
Հնդկացիներ | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
մոտ 60,5 միլիոն մարդ |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
հնդկացիների լեզուներ | |||
Հավատք(ներ) | |||