Էկվադոր
պետություն Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում / From Wikipedia, the free encyclopedia
Էկվադոր, պաշտոնապես Էկվադորի Հանրապետություն (իսպ.՝ República del Ecuador, երկիր Հարավային Ամերիկայի հարավ արևմուտքում, սահմանակցում է Կոլումբիային հյուսիսից, Պերուին արևելքից և հարավից և Խաղաղ օվկիանոսին արևմուտքից։ Էկվադորը նաև ներառում է Գալապագոսյան կղզիները Խաղաղ օվկիանոսում, որը գտնվում է հիմնական տարածքից 1000 կմ հեռավորության վրա։ Մայրաքաղաքը Կիտոն է[1][2]։
República del Ecuador Էկվադորի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ ¡Salve, Oh Patria! | ||||
|
||||
Մայրաքաղաք | Կիտո 00°9′S, 78°21′W | |||
Պետական լեզուներ | Իսպաներեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
- | Նախագահ | Գիլերմո Լասո | ||
Հանրապետություն | ||||
- | Հայտարարված | մայիսի 13 1830 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 256,370 կմ² (77-րդ) | ||
- | Ջրային (%) | 4 | ||
Բնակչություն | ||||
- | 2008 նախահաշիվը | 13,625,000 (67-րդ) | ||
- | Խտություն | 53.8 /կմ² (151-րդ) 139.4 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $108.389 բիլիոն | ||
- | Մեկ շնչի հաշվով | $7,785 (59-րդ) | ||
Ջինի | 42 (միջին) | |||
ՄՆԶԻ (2007) | 0.806 (բարձր) (80th) | |||
Արժույթ | ԱՄՆ դոլար (USD) | |||
Ժամային գոտի | ECT, GALT (UTC-5, -6) | |||
Ազգային դոմեն | .ec | |||
Հեռախոսային կոդ | +593 |
Ներկայիս Էկվադորի տարածքում բնակվել են մի շարք ամերիկյան ցեղեր, որոնք հիմնականում կապված են եղել Ինկերի կայսրության հետ 15-րդ դարում։ Տարածքը գաղութացվել է իսպանացիների կողմից 16-րդ դարում՝ հասնելով անկախության, որպես Մեծ Կոլումբիայի մաս 1820 թվականին, որից ինքիշխանություն է ձեռք բերել 1830 թվականին։ Երկու կայսրությունները մեծ ազդեցություն են ունեցել Էկվադորի էթնիկ կազմի վրա, և մբակչության մեծ մասը մետիսներ են, կան փոքրամասնություններ Եվրոպայից, բնիկներից և աֆրիկյան սերմամբ։ Իսպաներենը պաշտոնական լեզուն է և խոսում է բնակչության մեծ մասը։ Նաև կան 13 մայրենի ճանաչված լեզուներ ներառյալ Կեչուան և Շուարը։