«8½» («Ութ ու կես», իտալ.՝ «Otto e mezzo»), 1963 թվականին ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կիսաինքնակենսագրական կինոնկար։ Ֆելինին նաև ֆիլմի համասցենարիստն է՝ Տուլիո Պինելլիի, Էնիո Ֆլայանոյի և Բրունելլո Ռոնդիի հետ։ Նկարանաված է սև-սպիտակ ժապավենի վրա։ Գլխավոր դերում խաղում է Մարչելլո Մաստրոյանին՝ նշանավոր իտալացի ռեժիսոր Գուիդո Անսելմիի դերում։
Արագ փաստեր Ութ ու կեսիտալ.՝ 8½, Երկիր ...
|
---|
|
Երկիր | Իտալիա[1][2][3] Ֆրանսիա[1][2][3] |
---|
Ժանր | հումորային դրամա[4], դրամա[4] և ֆենթեզի ֆիլմ[4] |
---|
Թեմա | Ստեղծագործություն[4], ֆիլմարտադրություն[4] և Animus?[5] |
---|
Թվական | փետրվարի 14, 1963[6][7], մայիսի 23, 1963[2], փետրվարի 15, 1963[8], փետրվարի 16, 1963[8], մայիսի 29, 1963[8] և հունիսի 24, 1963[8] |
---|
Լեզու | իտալերեն |
---|
Ռեժիսոր | Ֆեդերիկո Ֆելինի[9][10][11][…] |
---|
Պրոդյուսեր | Angelo Rizzoli? |
---|
Սցենարի հեղինակ | Էնիո Ֆլայանո, Տուլիո Պինելլի, Բրունելլո Ռոնդի և Ֆեդերիկո Ֆելինի |
---|
Դերակատարներ | Մարչելլո Մաստրոյանի[12][9][10][…], Կլաուդիա Կարդինալե[9][10][13][…], Անուկ Էմե[9][13][14], Սանդրա Միլո[9][13][14], Ռոզելլա Ֆալկ[13][14], Բարբարա Սթիլ[13][14], Նադին Սանդերս[13], Մինո Դորո[13][14], Գուիդո Ալբերտի[13][14], Մադլեն ԼեԲո[13][14], Կատերինա Բորատո[13][14], Անիբալե Նինկի[13][14], Գուդիտտա Ռիսսոնե[13][14], Էդրա Գեյլ[14], Մարիա Անտոնիետտա Բելուցցի[14], Մարիո Պիզու[13][14], Աբդուլքադիր աս-Սուֆի, Էդի Վեսել[14], Աննի Գորասսինի[13][14], Ռոզելլա Կոմո[13][14], Յուջին Ուոլթեր[13][14], Օլիմպիա Կավալլի[14], Ջուլիանա Կալանդրա, Դինա Դե Սանտիս[13][14], Մարիա Տեդեսկի[13][14], Պոլիդոր[14], Մարիսա Կոլոմբեր[13][14], Giulio Calì?[13][14], Անտոնիո Ակուա[13][14], Ջոն Կարլսեն[13][14], Ջուլիո Պարադիզի[13][14], Ժան Ռուժոլ[13][14], Մարկ Հերոն[13][14], Ջոն Սթեյսի[12][13][14], Մարիո Կոնոկկիա[12][13][14], Ռոբերտո Նիկոլոզի[12][13][14], Էդվարդ Ֆլեմինգ[12][14] և Ջոն Ֆրենսիս Լեյն[12][14] |
---|
Օպերատոր | Ջիանի դի Վենանցո |
---|
Երաժշտություն | Նինո Ռոտա |
---|
Մոնտաժ | Լեո Կատոցցո |
---|
Պատմվածքի վայր | Հռոմ |
---|
Նկարահանման վայր | Իտալիա |
---|
Կինոընկերություն | Cineriz |
---|
Տևողություն | 138 րոպե |
---|
8½ Վիքիպահեստում |
Փակել
Ֆիլմի վերնագիրը նշանակում էր, որ դա Ֆելինիի «8,5-րդ ֆիլմն էր», քանզի դրանից առաջ նկարահանել էր 6 լիամետրաժ, 2 կարճամետրաժ ֆիլմ և ռեժիսոր Ալբերտո Լատուադայի հետ համատեղ նկարահանած մի ֆիլմ (յուրաքանչյուրը՝ կես ֆիլմ)։
«Ութ ու կեսն» արժանացել է Ակադեմիայի երկու մրցանակի՝ «լավագույն օտարերկրյա ֆիլմ» և «լավագույն զգեստների դիզայն» անվանակարգերում։ Համարվելով ավանգարդ և դասական ոճի ազդեցիկ ֆիլմ, «Ութ ու կեսը» 2002 թվականին տեղ գտավ Բրիտանական կինոակադեմիայի «Բոլոր ժամանակների 50 մեծագույն ֆիլմերի» ցանկում՝ գրավելով 3-րդ տեղը։
250 լավագույն ֆիլմերի (ըստ IMDb վարկածի) ցանկում զբաղեցնում է 191-րդ տեղը (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ)։