Ֆեդերիկո Ֆելինի
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեդերիկո Ֆելինի (իտալ.՝ Federico Fellini; հունվարի 20, 1920(1920-01-20)[1][2][3][…], Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[1][4] - հոկտեմբերի 31, 1993(1993-10-31)[2][3][5][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի ռեժիսոր և սցենարիստ։ Համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչներից մեկը։ Գրեթե 50 տարի տևած կարիերայի ընթացքում Ֆելինին արժանացել է Ոսկյա արմավենու ճյուղ մրցանակին «Քաղցր կյանք» ֆիլմի համար, ներկայացվել է ակադեմիական 12 պարգևների։ Հինգ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նրա պատվին է կոչվել Ռիմինիի օդանավակայանը։ 1993 թվականին Լոս Անջելեսում նա Օսկար մրցանակի է արժանացել իր ամբողջ աշխատանքային գործունեության համար[8]։ Ռեժիսորը հայտնի է իր տարբերվող ոճով, որտեղ իրականությունն ու երևակայությունը միախառնվում են իրար։ Նրա ֆիլմերն ընդգրկվում են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկերում։ «Sight & Sound» բրիտանական կինոամսագիրը Ֆելինիի «Ութ ու կեսը» դասում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի 10-նյակում։
Ֆեդերիկո Ֆելինի Federico Fellini | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1920(1920-01-20)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[1][4] |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1993(1993-10-31)[2][3][5][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Գերեզման | Fellini tomb[6][7] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան |
Ազդվել է | Չարլի Չապլին, Ջոն Ֆորդ, Լուիս Բունյուել, Սերգեյ Փարաջանով, Ակիրա Կուրոսավա, Ինգմար Բերգման |
Ազդել է | Սթենլի Կուբրիկ, Մարտին Սկորսեզե, Վուդի Ալեն, Դեյվիդ Լինչ, Քվենտին Տարանտինո |
Երկեր | Ճանապարհ, 8½, Ամարկորդ, I Vitelloni? և Քաղցր կյանք |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, երգիծաբան, կոմիքսների արտիստ, գրող և ռեժիսոր |
Աշխատանք | 1945 – 1992 |
Ամուսին | Ջուլիետա Մազինա |
Ծնողներ | Ուրբանո Ֆելինի (հայր) Իդա Բարբիանի (մայր) |
Պարգևներ և մրցանակներ | Օսկար, BAFTA, Կաննի և Վենետիկի կինոփառատոնների մրցանակ |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | federicofellini.it |
Federico Fellini Վիքիպահեստում |
Ֆելինիի առավել հայտնի գործերից են նաև «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները», «Ջուլիետը և ոգիները», «Սատիրիկոնը», «Ամարկորդ» և «Ֆելինիի Կազանովան» ֆիլմերը։