Պլասա դե Կատալունյա
From Wikipedia, the free encyclopedia
Պլասա դե Կատալունյա[1], Կատալոնիայի հրապարակ (իսպ.՝ Plaza de Cataluña), մեծ հրապարակ Բարսելոնայի կենտրոնում։ Համարվում է քաղաքի կենտրոնը, և այն վայրը, որտեղ միաձուլվում են հին քաղաքն ու 19-րդ դարում կառուցված Էշամպլե շրջանը։
Արագ փաստեր Պլասա դե Կատալունյա, Երկիր ...
Պլասա դե Կատալունյա | |
---|---|
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Dreta de l'Eixample? և Բարսելոնայի գոթական թաղամաս |
Միանում է | Ronda de Sant Pere, Barcelona?, Լա Ռամբլա, Պասեո դե Գրասիա, Ronda de la Universitat?, Carrer de Bergara, Barcelona?, Carrer de Pelai, Barcelona?, Carrer Fontanella?, Portal de l'Àngel? և Rambla de Catalunya? |
Անվանվել է | Կատալոնիա |
Փակել
Քաղաքի ամենակարևոր փողոցները և պողոտաները հատվում են Պլասա դե Կատալունյայում, ինչպիսիք են՝ Պասսեիջ դե Գրացիան, Ռամբլա դե Կատալունյան, Լա Ռամբլան կամ Պորտալ դե լ'Անջելը, ի հավելում, Ռոնդա դե Սանթ Պերեն, Կարրեր դե Վերջարան կամ Կարրեր դե Պելաին։ Հրապարակը զբաղեցնում է շուրջ 50,000 քառակուսի մետր տարածք[2]։ Հատկապես հայտնի է իր շատրվաններով և արձաններով, և աղավնիների երամներով, որոնք հավաքվում են հրապարակի կենտրոնում։