Ռեյ Դուգլաս Բրեդբերի (անգլ.՝ Ray Douglas Bradbury, օգոստոսի 22, 1920(1920-08-22)[1][2][3][…], Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ[1][4][5] - հունիսի 5, 2012(2012-06-05)[6][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7], հայտնի է որպես Ռեյ Բրեդբերի), ամերիկացի հեղինակ և սցենարիստ։ Նա աշխատել է բազմաթիվ ժանրերով, ինչպիսիք են ֆենտեզի, գիտաֆանտաստիկան, սարսափ և առեղծվածային գեղարվեստական ժանրերում։ Նա հայտնի է իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (1953), սարսափ-պատմվածքների ժողովածուներով, ինչպես նաև «Մարսյան քրոնիկոնը» (1950) պատմվածքների ժողովածուով։ Բրեդբերին 20-21-րդ դարերի ամենանշանավոր գրողներից մեկն է։ Չնայած նրան,որ գրողի գործերը հիմնականում ֆենթըզի ժանրում են, նա իրեն փորձել է նաև այլ ժանրերում։ Դրանց օրինակներից են «Խատուտիկի գինի» (1957) և «Սպիտակ կետը» (1992)։
Արագ փաստեր Ռեյ ԲրեդբերիRay Bradbury, Ծննդյան անուն ...
Ռեյ Բրեդբերի Ray Bradbury |
---|
|
Ծննդյան անուն | անգլ.՝ Raymond Douglas Bradbury |
---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1920(1920-08-22)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ[1][4][5] |
---|
Վախճանվել է | հունիսի 5, 2012(2012-06-05)[6][2][3][…] (91 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] |
---|
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն[8] |
---|
Գրական անուն | Elliott, William[9] |
---|
Մասնագիտություն | գրող |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ[10] |
---|
Կրթություն | Լոս Անջելեսի ավագ դպրոց (1938) |
---|
Գիտական աստիճան | Պատվավոր դոկտոր (2003), Պատվավոր դոկտոր (2005) և Պատվավոր դոկտոր (2009) |
---|
Ստեղծագործական շրջան | 1938-2012 թթ. |
---|
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա, ֆենթեզի, սարսափ և սոցիալական ֆանտաստիկա |
---|
Ուշագրավ աշխատանքներ | 451 աստիճան ըստ Ֆարենհայթի, Ինչ-որ սարսափելի բան է սպասվում, The Illustrated Man?, Մարսյան տարեգրություններ և I Sing the Body Electric? |
---|
Ստեղծագործությունների ցանկ | Ray Bradbury bibliography? և Ray Bradbury short fiction bibliography? |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին | Մարգերիտ Բրեդբերի |
---|
Զավակներ | Բետտինա Բրեդբերի |
---|
Ներշնչվել է
- Էդգար Ռայս Բերոուզ, Կարել Չապեկ, Էդգար Ալլան Պո, Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ, Ջորջ Բեռնարդ Շոու, Եվգենի Զամյատին, Շերվուդ Անդերսոն, Յուդորա Ուելթի, Էդիթ Ուորթոն, Լի Բրեքեթ, Թոմաս Վուլֆ, Jack Williamson?, Ջորջ Օրվել, Ժյուլ Վեռն, Ջոն Սթեյնբեք, Հերբերտ Ուելս, Մերի Շելի, Չարլզ Դիքենս, Ուիլյամ Շեքսպիր, Օլդոս Հաքսլի, Stanley G. Weinbaum?, Marin?[21] և Geoffroy?
|
|
Կայք | raybradbury.com |
---|
Ռեյ Բրեդբերի Վիքիդարանում |
Ray Bradbury Վիքիպահեստում |
Փակել
Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնցից է 2007 թվականի Պուլիցերի մրցանակը։ Բրեդբերին նաև գրել է սցենարներ տարբեր հեռուստատեսային հաղորդումների համար, որոնցից է «Մոբի Դիք» հաղորդումը։ նրա աշխատանքներից շատերը տեղ են գտել տարբեր կոմիքսնեում, հաղորդումներում և ֆիլմերում։ Իր մահից հետո Նյու Յորք Թայմս ամսագիրը գրել է, որ նա է պատասխանատու գիտաֆանտաստիկան գրականություն «մտցնելու» համար[22]։