Վիկտոր Համազասպի Համբարձումյան (սեպտեմբերի 5 (18), 1908[1][2][3], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - օգոստոսի 12, 1996(1996-08-12)[1][4][5][…], Բյուրական, Արագածոտնի մարզ, Հայաստան[6][3]), հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի[16] բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1994), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է[17][18]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վիկտոր Համբարձումյան, Ծնվել է ...
Վիկտոր Համբարձումյան |
---|
|
Ծնվել է | սեպտեմբերի 5 (18), 1908[1][2][3] Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] |
---|
Մահացել է | օգոստոսի 12, 1996(1996-08-12)[1][4][5][…] (87 տարեկան) Բյուրական, Արագածոտնի մարզ, Հայաստան[6][3] |
---|
Գերեզման | Բյուրական[3] |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ[7] և Հայաստան[8][9] |
---|
Ազգություն | հայ |
---|
Մասնագիտություն | աստղաֆիզիկոս, քաղաքական գործիչ և աստղագետ |
---|
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան[10], Կազանի դաշնային համալսարանի Ելաբուգայի մասնաճյուղ[10], Երևանի պետական համալսարան[10][2] և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[10][2][3] |
---|
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա[11] և աստղագիտություն[11] |
---|
Պաշտոն(ներ) | տնօրեն, ընկերության նախագահ, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, նախագահ և նախագահ |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[12], Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ ԳԱԱ և Միջազգային աստղագիտական միություն |
---|
Ալմա մատեր | Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան (1925)[10], Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1928)[10] և Պուլկովոյի աստղադիտարան (1931)[10] |
---|
Կոչում | ակադեմիկոս[2] |
---|
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[3] (1935) |
---|
Տիրապետում է լեզուներին | հայերեն[1][11] և ռուսերեն[11][13] |
---|
Գիտական ղեկավար | Արիստարխ Բելոպոլսկի |
---|
Եղել է գիտական ղեկավար | Վիկտոր Սոբոլև |
---|
Հայտնի աշակերտներ | Վիկտոր Սոբոլև |
---|
Պարգևներ | |
---|
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
---|
Երեխա(ներ) | Ռաֆայել Համբարձումյան և Ռուբեն Համբարձումյան |
---|
Հայր | Համազասպ Համբարձումյան |
---|
Կայք | ambartsumian.ru |
---|
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Viktor Hambardzumyan Վիքիպահեստում |
Փակել