Օուեն Ուիլանս Ռիչարդսոն
From Wikipedia, the free encyclopedia
Օուեն Ուիլանս Ռիչարդսոն (անգլ.՝ Owen Willans Richardson, ապրիլի 26, 1879(1879-04-26)[1][2][3][…], Դյուսբերի, Կիրկլիս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] - փետրվարի 15, 1959(1959-02-15)[4][1][2][…], Ալթոն, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1913)։
1900 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ 1900-1906 թվականներին աշխատել է Կավենդիշի լաբորատորիայում։ 1906-1913 թվականներին՝ Պրինստոնի համալսարանի պրոֆեսոր։ 1914 թվականից աշխատել է Լոնդոնի համալսարանում (1914-1924 թվականներին՝ պրոֆեսոր, 1924-1944 թվականներին՝ ֆիզիկական հետազոտությունների ղեկավար, 1944 թվականից՝ պատվավոր պրոֆեսոր)։ Աշխատանքները վերաբերում են հիմնականում ջերմաէլեկտրոնային էմիսիային։ 1901 թվականին գտել է ջերմաէլեկտրոնային էմիսիայի հոսանքի խտության կախումը մետաղի մակերևույթի ջերմաստիճանից։ Զբաղվել է նաև ֆոտոէլեկտրական երևույթի, քիմիական ազդակների ներգործությամբ էլեկտրոնների էմիսիայի ուսումնասիրությամբ, մագնիսականության, քվանտային տեսության, սպեկտրոսկոպիայի, ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի հարցերով։ 1928 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։