Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i fysik), Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից տրվող ամենամյա մրցանակ։ Ըստ 1885 թվականին հաստատված Ալֆրեդ Նոբելի կտակի՝ տրվող հինգ մրցանակներից մեկը (քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի, գրականության և խաղաղության մրցանակների հետ միասին), որը առաջին անգամ շնորհվել է 1901 թվականին՝ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենին «Ի նշան ուշագրավ ճառագայթների, որոնք հետագայում կոչվեցին իր անունով, հայտնաբերման գործում իր ունեցած բացառիկ ծառայության»։ Այս մրցանակը կառավարվում է Նոբելյան հիմնադրամի կողմից և տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ։
Արագ փաստեր Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, Երկիր ...
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Շվեդիա | ||
Տեսակ | physics award? և գիտական մրցանակ | ||
Պարգևատրող | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա | ||
Կարգավիճակ | Գործող | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | 1901 | ||
Պարգևատրման քանակը | 9 000 000 (2017)[1] | ||
Հերթականություն | |||
Կայք | nobelprize.org | ||
Nobel Prize in Physics Վիքիպահեստում |
Փակել