Ֆրիդրիխ Վյոլեր (գերմ.՝ Friedrich Wöhler, հուլիսի 31, 1800(1800-07-31)[1][2][3][…], Eschersheim, Landgraviate of Hesse-Kassel, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - սեպտեմբերի 23, 1882(1882-09-23)[4][1][2][…], Գյոթինգեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6]), գերմանացի քիմիկոս, ժամանակակից օրգանական քիմիայի հիմնադիրներից։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1853)։
Արագ փաստեր Ֆրիդրիխ ՎյոլերFriedrich Wöhler, Ծնվել է ...
Ֆրիդրիխ Վյոլեր Friedrich Wöhler |
---|
|
Ծնվել է | հուլիսի 31, 1800(1800-07-31)[1][2][3][…] Eschersheim, Landgraviate of Hesse-Kassel, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
---|
Մահացել է | սեպտեմբերի 23, 1882(1882-09-23)[4][1][2][…] (82 տարեկան) Գյոթինգեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] |
---|
Գերեզման | Գյոտինգենի քաղաքի գերեզմանատուն[7] |
---|
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն, Electorate of Hesse, Landgraviate of Hesse-Kassel և Գերմանական կայսրություն |
---|
Մասնագիտություն | քիմիկոս, համալսարանի դասախոս և կենսաքիմիկոս |
---|
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան և Q15787840? |
---|
Գործունեության ոլորտ | քիմիա |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ազգային բժշկական ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6] |
---|
Ալմա մատեր | Մարբուրգի համալսարան և Հայդելբերգի համալսարան |
---|
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[8] |
---|
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[9] |
---|
Գիտական ղեկավար | Լեոպոլդ Գմելին[10] և Իյոնս Յակոբ Բերցելիուս |
---|
Եղել է գիտական ղեկավար | Հերման Կոլբե, Georg Ludwig Carius?[11], Կառլ Շմիդտ[12], Georg Städeler?[13], Wilhelm Kühne?[14], Heinrich Limpricht?, Georg Städeler?[15] և Georg Ludwig Carius?[15] |
---|
Հայտնի աշակերտներ | Wilhelm Kühne?[15] |
---|
Պարգևներ | |
---|
Friedrich Wöhler Վիքիպահեստում |
Փակել
Ավարտել է Հայդելբերգի համալսարանի բժշկական ֆակակուլտետը (1823)։ Աշակերտել է Լ․ Գմելինին և Ի․ Բերցելիուսին։ Կասելի տեխնիկական դպրոցի (1831) և Գյոտինգենի համալսարանի (1836) պրոֆեսոր։ Հայտնաբերել է ցիանական թթուն (1822 թ.), սինթեզել ցիանի յոդիդը և սնդիկի թիոցիանատը (1823)։ Վյոլերը առաջինը (1824) անօրգանական նյութերից ստացավ անգույն բյուրեղական օրգանական նյութ։ Ավելի ուշ (1828 թ.) պարզվեց, որ այդ ստացվածը միզանյութն էր։ Լիրիխի հետ պարզեց բենզոյական թթվի բաղադրությունը, հայտնաբերեց բենզոիլ ռադիկալը, ստացավ երկեթիլտելուրը (1840 թ.) և հիդրոքինոնը (1844 թ.), հետազոտեց միզաթթուն, նրա ածանցյալները (1838) և օպիումի ալկալոիդները (1844)։ Վյոլերի աշխատանքները նպաստեցին օրգանական քիմիայի, որպես գիտության, ստեղծմանը և զարգացմանը։ Կարևոր են նաև անօրգանական քիմիայի բնագավառում Վյոլերի կատարած աշխատանքները, ալյումինի (նրա քլորիդից և կալիումից, 1827), բերիլիումի և իտրիումի (նման ճանապարհով, 1828), ֆոսֆորի (կալցիումի ֆոսֆատի, ածխի և կավահողի փոխազդեցությամբ, 1829 թ.), սիլիցիումի և տիտանի նիտրիդների (1856-1858), կալցիումի կարբիդի և նրանից ացետիլենի (1862) ստացումը։ Վյոլերը ստեղծեց խոշոր գիտական դպրոց։