MF DOOM
From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Դումիլեյ (/ˈduːməleɪ/ DOO-mə-lay, հուլիսի 13, 1971(1971-07-13)[4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][6] - հոկտեմբերի 31, 2020(2020-10-31)[7][8][9], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է իր բեմական անունով MF DOOM (ԷՄ ԷՖ ԴՈՒՄ) կամ պարզապես DOOM (բոլոր տառերը մեծատառ), բրիտանացի-ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր։ Նշանավորվել է իր բարդ բառախաղով, նշանավոր մետաղական դիմակով և «գերչարագործ» բեմական կերպարով։ Դումիլեյը 2000-ականներին դարձավ անդերգրաունդ հիփ հոփի և ալտերնատիվ հիփ հոփի գլխավոր գործիչ։ Նրա մահից հետո Variety-ն նրան նկարագրեց որպես տեսարանի «ամենահայտնի, անկանխատեսելի և առեղծվածային կերպարներից մեկը»[10]։
ԷՄ ԷՖ ԴՈՒՄ | |
---|---|
Դումիլեյի ելույթը 2011թ․ Հուլիսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | MF DOOM |
Ի ծնե անուն | Դումիլեյ Դանիել Թոմփսոն |
Նաև հայտնի է որպես | Zev Love X King Geedorah Viktor Vaughn Metal Fingers Doom Metal Face |
Ծնվել է | 1971 հուլիսի 13 Հունսլոու, Լոնդոն |
Երկիր | Անգլիա |
Մահացել է | Հոկտեմբեր 31, 2020 Լիդս, Լոնդոն |
Ժանրեր | Ալտերնատիվ հիփ հոփ Անդերգրաունդ |
Մասնագիտություն | Ռեփեր, երգահան, պրոդյուսեր |
Գործիքներ | սեմփլեր[1] և վոկալ |
Գործունեություն | 1988–1993 1997–2020 |
Լեյբլ | Metal Face Fondle 'Em Records Stones Throw Records Nature Sounds Lex Records Rhymesayers Entertainment Elektra Records |
Անդամակցություն | KMD?, Monsta Island Czars?, Madvillain?, DANGERDOOM?, JJ DOOM? և NehruvianDoom?[2] |
Ամուսին | Jasmine Dumile?[3] |
Կայք | [:Կաղապար:Https://www.gasdrawls.com gasdrawls.com] |
Ստորագրություն | |
MF Doom Վիքիպահեստում |
Դումիլեյը ծնվել է Լոնդոնում և երիտասարդ տարիքում տեղափոխվել է Լոնգ Այլենդ, Նյու Յորք։ Նա իր կարիերան սկսել է 1988 թվականին որպես KMD տրիոյի անդամ՝ հանդես գալով որպես Zev Love X։ Մի ընդմիջումից հետո Դումիլեյը նորից հայտնվեց 1990-ականների վերջին։ Նա սկսեց ելույթ ունենալ միջոցառումների ժամանակ կրելով մետաղյա դիմակ։ Մետաղյա դիմակը նրան նմանացնում էր Marvel Comics-ի սուպերչարագործ Doctor Doom-ին, ով պատկերված է 1999 թվականի իր դեբյուտային Operation: Doomsday ալբոմի շապիկին։ Նա ստեղծեց MF DOOM-ի կերպարը և դրանից հետո հազվադեպ էր դիմակազերծված հանրային ելույթներ ունենում։
Դումիլեյի ամենաբեղմնավոր ժամանակաշրջանում՝ 2000-ականների սկզբից մինչև կեսերը, նա թողարկեց հանրահայտ Mm..Food (2004)-ը, ինչպես նաև ալբոմներ, որոնք թողարկվեցին King Geedorah և Viktor Vaughn կեղծանուններով։ Madvillainy-ն (2004), որը ձայնագրվել է Մադլիբի հետ Madvillain կեղծանունով, հաճախ հիշատակվում է որպես Դումիլեյի ամենամեծ գլուխգործոցը և համարվում է հիփ հոփի ուղենիշային ալբոմ։ Madvilliany-ին հաջորդեց մեկ այլ ճանաչված համագործակցություն՝ The Mouse and the Mask (2005), պրոդյուսեր Danger Mouse-ի հետ, որը թողարկվեց Danger Doom կեղծանունով։
Թեև նա իր կյանքի մեծ մասն ապրել է Միացյալ Նահանգներում, Դումիլեյը երբեք չի ստացել ամերիկյան քաղաքացիություն։ 2010 թվականին նրան մերժեցին կրկին մուտք գործել՝ երբ նա վերադառնում էր միջազգային շրջագայությունից իր վեցերորդ և վերջին սոլո ալբոմի համար՝ Born Like This (2009 թ.): Նա տեղափոխվեց Լոնդոն և իր վերջին տարիներին աշխատել է հիմնականում այլ արտիստների հետ համագործակցելով՝ թողարկելով ալբոմներ Ջնեյրո Ջարելի (որպես JJ Doom), Բիշոփ Նեհրուի (NehruvianDoom)-ի և Czarface-ի (Czarface Meets Metal Face և Super What?) հետ։ Դումիլեյը մահացել է 2020 թվականին անոթային այտուցից՝ արյան ճնշման դեղամիջոցի արձագանքից հետո։