R.E.M.
From Wikipedia, the free encyclopedia
R.E.M. [ար-ի-էմ], ամերիկյան ռոք-խումբ։ Ձևավորվել է 1980 թվականին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատենս քաղաքում։ Խմբի անդամներն են Մայքլ Ստայպը (վոկալ), Փիթեր Բակը (կիթառ), Մայք Միլզը (բաս-կիթառ) և Բիլ Բերին (հարվածային գործիք՝ թմբկահար)։ R.E.M-ը ալտերնատիվ ռոքի ամենակարևոր և հեղինակավոր խմբերից մեկն է։ Խումբը գրեթե անմիջապես գրավեց կիթառ սիրող, արպեջիո ոճը նախընտրող մարդկանց ուշադրությունը՝ ձեռք բերելով մեծ լսարան։ 1981 թվականին R.E.M-ը թողարկեց իր առաջին սինգլը՝ «Radio Free Europe»: 1983 թվականին հաջորդեց նրանց առաջին ալբոմի՝ Murmur-ի թողարկումը։ Հաջորդող մի քանի տարիների ընթացքում ձևավորվեց խմբի տեղծագործական հեղինակությունը որպես անդերգրաունդ կոլեկտիվ, որը առավել հայտնի էր ուսանողական ռադիոկայաններում։ 1987 թվականը խմբի համար բեկումնային էր. նրանք թողարկեցին իրենց երկրորդ սինգլը՝ «The One I Love», ինչի շնորհիվ հայտնի դարձան զանգվածային լսարանների կողմից։ Մեկ տարի անց երաժիշտները պայմանագիր ստորագրեցին Warner Bros լեյբլի հետ և թողարկեցին իրենց Green ալբոմը:
R.E.M. | |
---|---|
R.E.M.-ը 1995 թվականին, Monster ալբոմի համար շրջագայության ժամանակ։ Ձախից աջ՝ Փիթեր Բակ, Մայք Միլզ, Մայքլ Ստայպ և Բիլ Բերի | |
Հիմնական տվյալներ | |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք կոլենջ ռոք ջենգլ ռոք |
Գործունեություն | 1980 (1980)-2011 (2011) |
Լեյբլ | I.R.S. Records, Warner Bros. Records, Hib-Tone?, Concord Bicycle Music?, New West Records? և Warner Records |
Պարգևներ | |
Կայք | remhq.com Պաշտոնական կայք] |
Նախկին անդամներ | |
Փիթեր Բակ, Մայք Միլզ, Մայքլ Ստայպ և Բիլ Բերի | |
R.E.M. Վիքիպահեստում |
Այդ ալբոմը նրանց միջազգային հռչակ պարգևեց։ Վաճառվեց ալբոմի ավելի քան չորս միլիոն օրինակ։ Այդ պահից R.E.M-ը սկսեց հանդես գալ ավելի մեծ բեմերում և հարթակներում՝ ունենալով մի շարք համերգներ։ Այդ ժամանակից ձևավորվեց R.E.M խմբի երաժշտական ոճը՝ Ինդի ռոք պոստ փանկ և Ֆոլկ ռոք տարրերով։
1990-ական թվականների սկզբին, երբ ալտերնատիվ ռոքը սկսվեց լսվել զանգվածային ունկնդիրների կողմից, R.E.M խմբի անդամները հաջողությամբ թողարկեցին իրենց Out of Time (1991) և Automatic for the People (1992) ալբոմները, ընդ որում վերջին ալբոմը տարբերվեց խմբի մնացած ալբոմների ավանդական ոճից։ 1966 թվականին խումբը երկարաձգեց պայմանագիրը Warner Bros. ընկերության հետ, գործարքի գումարը կազեց 80 միլիոն դոլար. այն ժամանակ դա ամենաթանկ գործարքն էր շոու բիզնեսում։ Հաջորդ տարում Բիլ Բերին հեռացավ խմբից, իսկ մնացյալ երաժիշտները շարունակեցին կարիերան։ Որոշ ժամանակ անց, երաժշտական ոճի փոփոխությունից հետո, խումբը ընդարձակեց իր լսարանը և ավելի սիրվեց քննադատների կողմից։ 2007 թվականին խումբը առաջին անգամ հանդես եկավ Ռոքնռոլի փառքի սրահում։
Խումբը գոյություն է ունեցել 31 տարի, նրանց վերջնական կազմալուծման մասին հայտարարվել է 2011 թվականի սեպտեմբերի 21-ին[1]։ 2011 թվականի վերջին լույս է տեսել Part Lies, Part Heart, Part Truth, Part Garbage 1982–2011 ժողովածուն, որը ներառել է R.E.M խմբի բոլոր ալբոմները և սինգլները[2]։
Խմբի անվան հապավումը բացվում է, որպես «Rapid Eye Movement», որը նշանակում է աչքի արագ շարժ։ Ֆիզիոլոգիայում դա «արագ քնի» առաջին նշաններից մեկն է։