Ռադիոհեդ
բրիտանական ռոք խումբ / From Wikipedia, the free encyclopedia
Ռադիոհեդ (անգլ.՝ Radiohead), բրիտանական ռոք խումբ։ Խումբը հիմնադրվել է 1985 թվականին, և նրա կազմը մինչ այսօր չի փոփոխվել։ Ռադիոհեդի ոճը ավանդաբար բնորոշվում է որպես ալտերնատիվ ռոք, չնայած նրանց կատարումների մեջ կարելի է հանդիպել բրիթ փոփից մինչև արթ-ռոք և էլեկտրոնային երաժշտություն։
Ռադիոհեդ | |
---|---|
(ձախից աջ)։ Թոմ Յորք, Ջոննի Գրինվուդ, Քոլին Գրինվուդ, Էդ Օ'Բրայեն, Ֆիլ Սելուեյ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Աբինգդոն, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք Արթ-ռոք Էլեկտրոնային երաժշտություն |
Գործունեություն | 1985 - ներկա |
Լեյբլ | EMI Parlophone Capitol Records |
Պարգևներ | |
Կայք | radiohead.com |
Անդամներ | |
Թոմ Յորք Ջոննի Գրինվուդ Էդ Օ'Բրայեն Քոլին Գրինվուդ Ֆիլ Սելուեյ | |
Radiohead Վիքիպահեստում |
Նրանց դեբյուտային սինգլ Creep-ը դուրս եկավ 1992 թ. և Pablo Honey (1993 թ.) ալբոմի թողարկումից հետո այն դարձավ հիթ։ The Bends (1995 թ.) ալբոմը նրանց հայտնի դարձրեց Մեծ Բրիտանիայում, իսկ նրանց երրորդ ալբոմը՝ OK Computer (1997 թ.), որը նվիրված էր օտարմանը հասարակության մեջ, նրանց բերեց համաշխարհային հաջողություն և հռչակ։ Այդ ալբոմը համարվում է 1990-ականների առավել մեծ նշանակություն ոնեցող ռոք ալբոմներից մեկը[2]։
Առայժմ նրանց վերջին ալբոմը A Moon shaped pool-ն է, որը թողարկվել է 2016 թ։
Ռադիոհեդը մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակից ռոք երաժշտության վրա[3]։ 2008 թ. տվյալներով վաճառվել է Ռադիոհեդի ալբոմների մոտ 28 միլիոն օրինակ[4][5]։ 2005 թ. «Ռոլինգ Սթոն» ամսագիրը Ռադիոհեդին տեղադրեց 73-րդ տեղում "Ողջ պատմության հզորագույն երաժիշտների" ցուցակում[6]։ Նրանց բոլոր ալբոմները, սկսած OK Computer-ից մինչև The King of Limbs առաջադրվել են «Լավագույն ալտերնատիվ ալբոմ»-ի համար «Գրեմմի» մրցանակի, որոնցից 3-ը հաղթել են։ Բոլոր ալբոմները ունեն ոսկե կամ պլատինե կարգավիճակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։