Ադամ Լևին
From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Նոա Լևին (անգլ.՝ Adam Noah Levine, մարտի 18, 1979(1979-03-18)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, մուլտի գործիքավորող և դերասան։ Հանդիսանում է Maroon 5 փոփ ռոք խմբի գլխավոր վոկալիստը։
Ադամ Լևին | |
---|---|
Լևինը 2011 թվականի ապրիլի 25-ին Սինգապուրում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Adam Levine |
Ի ծնե անուն | Ադամ Նոա Լևին |
Ծնվել է | մարտի 18, 1979(1979-03-18)[1][2] (45 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆորնիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ ռոք |
Մասնագիտություն |
|
Երգչաձայն | կոնտրատենոր |
Գործիքներ |
|
Գործունեություն | 1994-ներկա |
Լեյբլ |
|
Կրթություն | Brentwood School? և Five Towns College? |
Անդամակցություն | Maroon 5 |
Կապված | Maroon 5 |
Ամուսին | Բեհաթի Պրինսլու |
Պարգևներ | |
Կայք | maroon5.com |
Adam Levine Վիքիպահեստում |
Երաժշտական կարիերան սկսել է 1994 թվականին՝ հիմնադրելով Kara's Flowers ալտերնատիվ ռոք խումբը, որի գլխավոր վոկալիստն ու կիթառահարն է եղել[3]։ 1997 թվականին խումբը «The Fourth World» կոչվող առաջին ալբոմի գրանցած վաճառքի ցածր արդյունքի պատճառով այլևս չշարունակեց իր գործունեությունը[4]։ 2001 թվականին խմբի անդամները որոշեցին վերամիավորվել[5], և նրանց միացավ կիթառահար Ջեյմս Վալենթայնը[6]։ Նրանք ձևավորեցին Maroon 5 խումբը, որն ունեցել է զգալի հաջողություններ։ 2002 թվականին խումբը թողարկեց «Songs About Jane» անվանումը կրող առաջին ալբոմը, որը մի քանի անգամ պլատինե սերտիֆիկատ է ստացել Միացյալ Նահանգներում[7]։ Այդ ալբոմին հաջորդեցին «It Won't Be Soon Before Long» (2007)[8], «Hands All Over» (2010)[9], «Overexposed» (2012)[10] և «V» (2014)[11] ալբոմները։ Որպես Maroon 5 խմբի անդամ՝ Լևինը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ երեք Գրեմմի[12], երեք Ամերիկյան երաժշտական մրցանակ[13][14][15] և մեկ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ[16]։
2011 թվականից սկսած Լևինը հանդիսանում է NBC հեռուստաընկերության տաղանդներ փնտրող The Voice նախագծի ժյուրիի անդամ[17]։ Այդ նախագծի առաջին, հինգերորդ և իններորդ եթերաշրջանի հաղթողները եղել են իր թիմից[18][19]։ 2012 թվականին նա նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում[20], իսկ նույն տարում ստացել է «Սկսել նորից» ֆիլմի գլխավոր դերերից մեկը[21]։ Maroon 5 խմբից առանձին (որպես անհատ կատարող) համագործակցել է այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Քանյե Ուեսթ[22], Ալիշա Քիզ[23], Սլեշ[24], Ֆիֆթի Սենթ[25], Gym Class Heroes[26] և այլք։
Լևինը զբաղվում է ձեռնարկատիրությամբ։ 2013 թվականին հիմնադրել է օծանելիքի իր սեփական հավաքածուն[27]։ Նույն տարում համագործակցել է Sears Holdings ընկերության հետ՝ որպեսզի մշակի հագուստի և աքսեսուարների իր հավաքածուն[28]։ Լևինը նաև ունի իր ձայնագրման լեյբլը՝ 222 Records[29]: