Աբբաս ալ-Ակկադ
From Wikipedia, the free encyclopedia
Աբբաս ալ-Ակկադ (հունիսի 28, 1889(1889-06-28)[1][2][3], Ասուան, Եգիպտոս[4] - մարտի 13, 1964(1964-03-13)[2], Կահիրե, Եգիպտոս) (արաբ․՝ عباس محمود العقاد, 'Աբբաս Մահմուդ ալ-Ակկադ) , արաբ բանաստեղծ, արձակագիր, «Դիվան» գրական խմբակի հիմնադիր։
Աբբաս ալ-Ակկադ արաբ․՝ عبَّاس محمود العقَّاد | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1889(1889-06-28)[1][2][3] |
Ծննդավայր | Ասուան, Եգիպտոս[4] |
Վախճանվել է | մարտի 13, 1964(1964-03-13)[2] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, լրագրող, բանաստեղծ, գրական քննադատ, ուսուցիչ և փիլիսոփա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտական սուլթանություն, Եգիպտոսի թագավորություն, Եգիպտոսի Հանրապետություն և Արաբական Միացյալ Հանրապետություն[5] |
Գրական ուղղություններ | Դիվան գրական խմբակ |
Ուշագրավ աշխատանքներ | Աբկարիյաթ ալ-Ակկադ ալ-իսլամիա, Ասար ալ-արաբ ֆի ալ-հադարա ալ-ուրուբբիա, Աֆյուն ալ-շուուբ, Ռուհ ազիմ. ալ-Մահաթմա Գանդի և Մուավիա իբն աբի Սուֆյան ֆի ալ-միզան[6] |
Անդամակցություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Abbas al-Aqqad Վիքիպահեստում |
Ծնվել էր Ասուանում, ապա տեղափոխվել Կահիրե, որտեղ աշխատում էր լրագրողական ու մանկավարժական գործունեությամբ։ Գրել է հարյուրից ավելի գրքեր՝ փիլիսոփայության, կրոնի ու պոեզիայի մասին։ Առաջին աշխարհամարտից հետո նա դառնում է Վաֆդ կուսակցության անդամ։
Ալ-Ակկադը փորձում էր ապացուցել բանաստեղծության ներքին կապակցվածության անհրաժեշտությունը՝ փորձելով հաղթահարել միջնադարյան արաբական պոեզիայի քարացած նորմերը։ Անգլիական գրականության ազդեցության արդյունքում նրա գաղափարները և լեզուն բավականին բարդ են, ուստի իր բանաստեղծություններ է ներմուծում մեկնաբանություններ՝ միտքը պարզեցնելու համար։ Նա հիմնականում գրել է իր և իր հայացքների մասին։ Նրա մոտ հանդիպում են նաև բնության նկարագրություններ։