Ալեքսանդր Գրիբոյեդով
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Սերգեյի Գրիբոյեդով (ռուս.՝ Александр Сергеевич Грибоедов, հունվարի 4 (15), 1795[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2][3] - հունվարի 30 (փետրվարի 11), 1829[1], Թեհրան, Իրան[2]), ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» (1824-28, Горе от ума) կատակերգության հեղինակ (թարգմանվել է հայերեն Ս. Վահունու[4] և Գևորգ Աբովի կողմից[5])։ 1810 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները, ապա սովորել նաև ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին շփվել է ապագա դեկաբրիստների հետ։ Առաջին գործը «Երիտասարդ ամուսիններ» կատակերգությունն էր։
Արագ փաստեր Ալեքսանդր ԳրիբոյեդովАлександр Грибоедов, Ծնվել է ...
Ալեքսանդր Գրիբոյեդով Александр Грибоедов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4 (15), 1795[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2][3] |
Վախճանվել է | հունվարի 30 (փետրվարի 11), 1829[1] (34 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան[2] |
Գերեզման | Մթածմինդա |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, դաշնակահար, կոմպոզիտոր, գրող և bretteur |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն և Մոսկվայի կայսերական համալսարան |
Ժանրեր | պոեզիա և կատակերգություն |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Ալեքսանդր Անդրևիչ Չացկի, Ալեքսեյ Ստեպանովիչ Մոլչալին և Պավել Աֆանասևիչ Ֆամուսով |
Պարգևներ | |
Ամուսին | Նինա Ճավճավաձե |
Ալեքսանդր Գրիբոյեդով Վիքիքաղվածքում | |
Ալեքսանդր Գրիբոյեդով Վիքիդարանում | |
Aleksandr Griboyedov Վիքիպահեստում |
Փակել