Ալեքսիս Մինոտիս
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսիս Մինոտիս (հուն․՝ Αλέξης Μινωτής, օգոստոսի 8, 1900(1900-08-08), Խանյա[1] - նոյեմբերի 11, 1990(1990-11-11), Աթենք, Հունաստան), հույն դերասան և ռեժիսոր։ 1925 թվականից աշխատել է իր ուսուցիչ Մ․ Կոտոպուլիի թատերախմբում, 1932 թվականից հանդես եկել Ազգային թատրոնում (Աթենք)։ Դերերից են՝ Շայլոկ, Համլետ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Համլետ»), Բորիս Գոդունով (Ա. Տոլստոյի «Իվան Ահեղի մահը»), Օսվալդ (Իբսենի «Ուրվականներ»)։ 1942 թվականին, ֆաշիստական օկուպացիայի տարիներին մեկնել է ԱՄՆ, վերադարձել 1950 թվականին։ 1955 թվականից Ազգային թատրոնում բեմադրել է Մոֆոկլեսի «Անտիգոնե», Եվրիպիդեսի «Մեդեա», Շեքսպիրի «Լիր արքա», «Ռիչարդ III», Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը», Մելասի «Ռիգաս Վալեստինիլիս» և այլ պիեսներ։ Հանդես է գալիս նաև որպես օպերային ռեժիսոր։
Արագ փաստեր Ալեքսիս Մինոտիս, Ծնվել է ...
Ալեքսիս Մինոտիս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1900(1900-08-08) |
Ծննդավայր | Խանյա[1] |
Մահացել է | նոյեմբերի 11, 1990(1990-11-11) (90 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | Դերասան, ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Կատինա Պաքսինու |
Փակել