Ալֆրեդ Հիչքոք
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք (անգլ.՝ Sir Alfred Joseph Hitchcock, օգոստոսի 13, 1899(1899-08-13)[1][2][3][…], Լեյթոնսթոուն, London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - ապրիլի 29, 1980(1980-04-29)[2][3][6][…], Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8][9]), անգլիացի և ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է, շատ հաճախ նրան վերագրում են «Սասպենսի Վարպետ» մականունը։ Նա հիմնադրել է սասպենսի և հոգեբանական թրիլերի շատ էլեմենտներ։ Նա ունեցավ հաջողված կարիերա բրիտանական կինոմատոգրաֆիայում և ճանաչվեց Անգլիայի լավագույն ռեժիսոր։ Հիչքոքը տեղափոխվեց Հոլիվուդ 1939 թ. և դարձավ Ամերիկայի քաղաքացի 1955 թ.: Հիչքոքը ստեղծել էր իրեն հատուկ ռեժիսորական ոճ։ Նա կարողանում էր իր ֆիլմերում վարպետորեն ստեղծել տագնապային անորոշության և լարված սպասումի մթնոլորտ կինոդիտողի համար։ Կյանքի վերջում Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ստացել է պատվո մրցանակ, իսկ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ը նրան տվել է ասպետի կոչում։
Ալֆրեդ Հիչքոք անգլ.՝ Alfred Hitchcock | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1899(1899-08-13)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լեյթոնսթոուն, London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] |
Մահացել է | ապրիլի 29, 1980(1980-04-29)[2][3][6][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8][9] |
Կրթություն | Լոնդոնի համալսարան, Tower Hamlets College? (1914) և Salesian College? (1908) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[10] և ԱՄՆ[11] |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոդերասան, հեռուստառեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ոճ(եր) | թրիլեր, suspense film? և սարսափ ֆիլմ |
Ամուսին | Ալմա Ռևիլ[5] |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000033 |
Իր կարիերայի 60 տարիների ընթացքում Հիչքոքը նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ և հաճախ դիտվում է որպես կինոմատոգրաֆիայի պատմության ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը։ Համաձայն 2007 թ. Բրիտանիայում արված հարցմանը, Հիչքոքը համարվում է Բրիտանիայի լավագույն ռեժիսորը։