Ամալթեա (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Ամալթեա (լատին․՝ Amalthea; հուն․՝ Ἀμάλθεια), Յուպիտերի Գալիլեյան արբանյակներից հետո մեծագույն արբանյակն է, պատկանում է Յուպիտերի ներքին արբանյակների խմբին, բոլոր արբանյակներից մոլորակից հեռավորությամբ երրորդն է։ Նույնպես անվանվում է Յուպիտեր V: Այն հայտնաբերվել է 1892 թվականի սեպտեմբերի 9-ին Էդվարդ Բերնարդի կողմից։ Ամալթեա անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության» կողմից 1975 թվականին, անվանումը տրվել է Հունական դիցաբանության նիմփայի անունով, ով կերակրել է Զևսին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամալթեա (այլ կիրառումներ)
Ամալթեա (Յուպիտեր V) | |
---|---|
Ամալթեայի լուսանկարը, ստացված «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով։ | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 9 սեպտեմբեր 1892 թ. (Էդվարդ Բերնարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 14,1[1] |
Հեռավորությունը Յուպիտեր | 181 365,84 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 181 150 կմ[3] |
Ապոհելին | 182 840 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,00319 ± 0,00004[2] |
Սիդերիկ պարբերություն | 0,49817943 ± 0,00000007 օր (11ժ 57ր 23վ)[2] |
Ուղեծրային արագություն | 26,57 կմ/վ[3] |
Թեքվածություն | 0,374°±0,002 (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 250 × 146 × 128 կմ[4] |
Հասարակածային շառավիղ | 83,5 ± 2,0 կմ[4] |
Ծավալ | (2,43 ± 0,22) ×106 կմ3[5] |
Զանգված | (2,08 ± 0,15) × 1018 կգ[5] |
Միջին խտություն | 0,857 ± 0,099 գ/սմ3[5] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,020 մ/վ²[3] |
2-րդ տիեզերական արագություն | ~0,058 կմ/վ[3] |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[4] |
Առանցքի թեքում | 0°[4] |
Ալբեդո | 0,090 ± 0,005[6] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | -153oC (120 K) |
Ամալթեան Յուպիտերի վերջին արբանյակն էր, որ հայտնաբերվել է ուղակի դիտարկումների արդյունքում, բոլոր հետագայում հայտնաբերված արբանյակները գտնվել են հատուկ սարքվորումներով կատարված լուսանկարների վրա։
Ամալթեան պտտվում է մոլորակի շուրջ ցածր ուղեծրով, Ամալթեայի սարդոստանային օղակի արտաքին սահմանից ներս, որը և պարունակում է արբանյակի մակերևույթից արտանետված մասնիկներ[7]։ Յուպիտերը արբանյակի մակերևույթից երևում է երկնքում 46,5 աստիճան չափերով։ Ամալթեան Յուպիտերի ներքին արբանյակներից ամենամեծն է, ունի անկանոն ձև (գնդաձև չէ) և կարմրավուն գույն։ Ենթադրվում է, որ այն կազմված է ծակոտկեն ջրային սառույցից այլ նյութերի խառնուրդով։ Մակերևույթը ծածկված է մեծ խառնարաններով և լեռնաշղթաներով[4]։
Ամալթեայի մոտ տարածությունից լուսանկարները ստացվել են 1979 թվականին Վոյաջեր-1 և 2 կայանների Յուպիտերի համակարգով անցման ժամանակ, և դրանից հետո 1990-ականներին Գալիլեո ուղեծրակայանից[4]։