Ամլացում
From Wikipedia, the free encyclopedia
Ամլացում, բժշկական միջամտության որևէ եղանակով անձին միտումնավոր կերպով վերարտադրվելու ունակությունից զրկելն է։ Ամլացումն իրականացվում է թե՛ վիրահատական և թե՛ ոչ վիրահատական մեթոդներով, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Ամլացումն իրականացվում է մշտական արդյունք ձեռք բերելու ակնկալիքով. սովորաբար այն դժվար դարձելի կամ անդարձելի մեթոդ է։
Բեղմնականխման ձևը/տեսակը | Ամլացում |
---|---|
Մարդկությանը հայտնի է | Հնագույն ժամանակներից |
Ճիշտ կիրառման դեպքում | 1%-ից ցածր%[1] |
Տիպական կիրառման դեպքում | 1%-ից ցածր%[1] |
Duration effect | Երկարաժամկետ |
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում) | Բարդ է և թանկ, հնարավոր է վազէկտոմիայի և արգանդափողերի կապման դարձելիություն |
Հուշում | Վազէկտոմիայից հետո պահանջվում է կատարել սերմնահեղուկի 3 հետազոտություն |
Կլինիկական նշաններ | Բացակայում է |
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանություն | Բացակայում է |
Առավելություններ | ՆԱՊ-ը երկարաժամկետ բեղմնականխման մեթոդ է, որը տեղադրելուց հետո չի պահանջում հետագա գործողություններ |
Ռիսկեր | Վիրահատական և հետվիրահատական բարդություններ |
Կանանց ամլացումը մեծ մասամբ իրականացվում է զարգացող երկրներում, մինչդեռ տղամարդկանց ամլացումը կամ վազէկտոմիան հիմնականում հատուկ է արդյունաբերական երկրներին։ Աշխարհում ամլացման ցուցանիշներում մեծ է կանանց ամլացման չափաբաժինը, սակայն մեթոդի ընտրության դրդապատճառները տարբեր են՝ ժողովրդագրական գործոններով պայմանավորված։ Սովորաբար, ամլացման մասին խոսելիս առաջին հերթին կենտրոնանում ենք մարդու նկատմամբ դրա ֆիզիկական ազդեցության վրա, այդուհանդերձ այն կարող է ազդել նաև մարդու հոգեկան առողջության, ընտանիքի և ընդհանրապես համայնքի վրա։