Անդրանիկ Օզանյան
հայ քաղաքական գործիչ, զինծառայող / From Wikipedia, the free encyclopedia
Անդրանիկ Թորոսի Օզանյան (փետրվարի 25, 1865(1865-02-25)[1][2], Շապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա[1][2] - օգոստոսի 31, 1927(1927-08-31)[1][2], Չիքո, Բյուտ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] և Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), նաև հայտնի է որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ), նախկին դաշնակցական։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թվականին մեկնում է արտասահման։ 1897 թվականին Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։ 1912-1913 թվականներին Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։
Անդրանիկ Օզանյան | |
---|---|
փետրվարի 25, 1865(1865-02-25)[1][2] - օգոստոսի 31, 1927(1927-08-31)[1][2] (62 տարեկան) | |
Ծննդավայր | Շապին Գարահիսար, Արևմտյան Հայաստան |
Մահվան վայր | Ռիչարդսոն Սփրինգս, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Պեր Լաշեզ[1][2], Եռաբլուր և Արարատ Գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Հայաստանի Առաջին Հանրապետություն և ԱՄՆ |
Կոչում | Գեներալ-մայոր |
Պաշտոն | Արևմտյան Հայաստանի կառավարիչ |
Մարտեր/ պատերազմներ | Բալկանյան Առաջին պատերազմ Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ | |
Ստորագրություն |