Անկյունային արագություն
From Wikipedia, the free encyclopedia
Անկյունային արագություն, վեկտորական ֆիզիկական մեծություն, բնութագրում է պտտման կենտրոնի շուրջ նյութական կետի պտտման արագությունը։ Որպես կանոն, նշանակվում է հունարեն օմեգա փոքրատառով՝ ։ Անկյունային արագության վեկտորի մեծությունը հավասար է միավոր ժամանակում մարմնի կատարած պտույտի անկյանը՝
- ,
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
իսկ ուղղությունը տրվում է պտտման առանցքով՝ ըստ աջ ձեռքի կամ խցանահանի կանոնի։
Անկյունային արագությունը Միավորների միջազգային համակարգում չափվում է ռադիան/վայրկյանով (ռադ/վրկ)։ Չափման միավորներից են նաև պտույտ/վայրկյանը, աստիճան/վայրկյանը, աստիճան/ժամը և այլն։
Ընդհանուր դեպքում անկյունային արագությամբ պտտվող բացարձակ պինդ մարմնի կամայական կետի ակնթարթային արագության վեկտորը տրվում է
բանաձևով, որտեղ -ը կոորդինատական համակարգի սկզբնակետից տրված կետին տարված շառավիղ-վեկտորն է, իսկ քառակուսի փակագծերով նշանակված է վեկտորական արտադրյալը։ Պտտման առանցքից հեռավորության վրա գտնվող կետի գծային արագությունը (որը համընկնում է արագության վեկտորի մոդուլին) կարելի է հաշվել բանաձևով։ Եթե անկյան չափման համար ռադիանի փոխարեն կիրառենք այլ չափման միավոր, վերջին երկու բանաձևերում ի հայտ կգա բազմապատկիչ։
Ակյունային արագության և ժամանակի արտադրյալը անկյունային արագացումն է։
Անկյունային արագության հաստատուն վեկտորով շարժումը կոչվում է հավասարաչափ պտտական շարժում։ Այս դեպքում անկյունային արագացումը զրո է։ Պտտվող մարմնի դեկարտյան կոորդինատները կատարում են հարմոնիկ տատանումներ, որոնց անկյունային հաճախությունը հավասար է անկյունային արագության վեկտորի մոդուլին։
Անկյունային արագությունը որպես ազատ վեկտոր միևնույնն է բոլոր հաշվարկման իներցիալ համակարգերում, սակայն տարբեր իներցիալ համակարգերում կարող է ժամանակի միևնույն պահին միևնույն մարմնի պտտման առանցքով և կենտրոնով տարբեր լինել։
Անկյունային արագությունը պտույտ/վայրկյանով չափելու դեպքում հավասարաչափ պտտական շարժման անկյունային արագության մոդուլը համընկնում է պտտման հաճախության հետ՝ չափված հերցով (Հց), այսինքն՝ այս միավորներով ։ Եթե անկյունային արագությունը չափվում է ռադիան/վայրկյանով, ապա անկյունային արագության մոդուլը պտտման հաճախության հետ կապված է առնչությամբ, եթե աստիճան/վայրկյանով՝ առնչությամբ։