Անտոնիո դել Պոլլայոլո
From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիո դել Պոլլայոլո (իտալ.՝ Antonio del Pollaiolo)[3], հունվարի 17, 1429 կամ հունվարի 17, 1433[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - փետրվարի 4, 1498[1], Հռոմ, Պապական մարզ[2]ref>«POLLAIUOLO | Definition of POLLAIUOLO by Oxford Dictionary on Lexico.com also meaning of POLLAIUOLO». Lexico Dictionaries | English (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.</ref>), իտալացի նկարիչ, քանդակագործ, ոսկերիչ և փորագրող։ Ուշ քվատրոչենտոյի Ֆլորենցիայի դպրոցի ներկայացուցիչ։ Կրել է Դոնատելլոյի և Ա․ դել Կաստանյոյի ազդեցությունը։
Անտոնիո դել Պոլլայոլո իտալ.՝ Antonio del Pollaiuolo | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1429 կամ հունվարի 17, 1433[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | փետրվարի 4, 1498[1] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[2] |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, փորագրիչ, գծանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, ոսկերիչ և մեդալագործ |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ապոլլոն և Դափնե, Ascension of Mary Magdalene?, Կապիտոլիական գայլ և Battle of the Nudes? |
Ուսուցիչ | Անդրեա դել Կաստանյո և Bartolo di Michele? |
Antonio del Pollaiolo Վիքիպահեստում |
Պոլլայոլոյի ստեղծագործություններում էքսպրեսիան միահյուսված է իրական աշխարհի օրինաչափությունների իմացության ռացիոնալիստական պաթոսին։ Պոլլայոլոյի քանդակներին (Սիքստոս IV պապի դամբարանը Վատիկանի քարայրերում, բրոնզ, 1489-1493) բնորոշ նուրբ, վստահ գծի պաշտամունքը նկատելի է նաև նրա երփնագրերում («Հերակլեսը և Անթեյը», մոտ 1465, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա)։ Նույնը առկա է նրա փորագրանկարներում։ Պոլլայոլոն հաճախ աշխատակցել է եղբոր՝ Պիեռոյի (1443-1496) հետ[4]։