Ավետարան ըստ Ղուկասի
From Wikipedia, the free encyclopedia
Ավետարան ըստ Ղուկասի (հուն․՝ Εὐαγγέλιον κατὰ Λουκάν), Նոր Կտակարանի մեջ մտնող չորս Ավետարաններից մեկը։ Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է Պողոս առաքյալին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ղուկասի Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Իսրայելի և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի։ Ավետարանի սկզբում կա մի երկար մուտք, որտեղ նկարագրված են Հովհաննես Մկրտչի ու Հիսուսի ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ Զաքարիայի օրհներգով, Մարիամի փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և Սիմեոն ծերունու օրհնաբանությամբ հանդերձ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը Քրիստոսի Աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին։
Ղուկասի ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է Աստծու սերը, մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ։ Այս Ավետարանը հաճախ կոչում են «Մեղավորի Ավետարան»։ Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է։ Այս Ավետարանը առավել ամբողջական կերպով տալիս է Հիսուսի կյանքի պատմությունը՝ սկսած Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև Հիսուսի հարությունը։ Հեղինակի նպատակն է եղել Հիսուսի կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով։ Իսկ Հիսուսի հարությունից հետո քրիստոնեության տարածման և զորացման պատմությունը նույն հեղինակը պատմում է «Առաքյալների գործերը» գրքում։
Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ գտնում ենք միայն Ղուկասի Ավետարանում։ Այսպես, օրինակ, Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակների երգը, հովիվների այցը, պատանի Հիսուսը տաճարում, փարիսեցու և մաքսավորի, բարի սամարացու, անառակ որդու և այլ առակներ, Զակքեոսի և խաչված ավազակի դարձը և այլն։