Արագետ
գետ ՀՀ Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Արագետ, Արայի գետ, Ղարաջորան, Չալիձոր, գետ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2700 մ բարձրությունից։ Երկարությունը 17 կմ է, ջրհավաք ավազանը՝ 64 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, Բուժական գյուղի շրջակայքում ընդարձակվում է՝ վերածվելով կանիոնի։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (73%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,4 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։ Հրազդան գետի մեծ վտակներից՝ Մարմարիկ, Ծաղկաձոր, Դալար, Արագետ, Գետառ մեկն է[3]
Արագ փաստեր Արագետ, Բնութագիր ...
Արագետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 17 կմ |
Ավազանի մակերես | 64 կմ² |
Ջրի ծախս | 0,4 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ծաղկունյաց լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Հրազդան |
Կոորդինատներ | 40°24′25″ հս․. լ. 44°34′48″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Եղանց |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արագածոտնի մարզ և Կոտայքի մարզ |
Փակել