Արծվիկ Տարոնո
թերթ / From Wikipedia, the free encyclopedia
Արծվիկ Տարոնո, երկշաբաթաթերթ, հրատարակվել է 1863-1865 թվականներին, Մուշի Սուրբ Կարապետ վանքում։ Խմբագիրն էր Գ. Սրվանձտյանը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվիկ Տարոնո (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արծվիկ Տարոնո, Տեսակ ...
Արծվիկ Տարոնո | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Գարեգին Սրվանձտյան[1] |
Հիմնադրվել է | 1863[1] |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Հրատարակման վայր | Մուշ[1] |
Լուծարվել է | 1865[1] |
Փակել
«Արծվիկ Տարոնո»-ն արտացոլել է գավառահայության սոցիալ-քաղաքական ծանր կացությունը, քննադատել օտար հարստահարիչներին։ Բարձրացնելով գավառահայությանը հուզող կենսական խնդիրներ՝ թերթը ջանում էր, որ հայ գյուղացիներին վերադարձվեն նրանցից խլված հողերը, դիմագրավում էր գյուղն ամայացնող պանդխտությանը, պահանջում Ազգային սահմանադրության կիրառումը գավառում։ Ծավալելով արևմտահայությանը լուսավորելու աշխատանք՝ «Արծվիկ Տարոնո»-ն նպաստել է մշակութային միությունների և դպրոցների հիմնադրմանը[2][3][4]։
«Արծվիկ Տարոնո»-ին աշխատակցել են Գլակա ժառանգավորաց վարժարանի և Կարինի ժառանգավորաց ուսումնարանի բազմաթիվ սաներ։