Գարեգին Սրվանձտյան
հայ ազգագրագետ, բանասեր, բանահավաք, պրելատ / From Wikipedia, the free encyclopedia
Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան, Սրվանձտյանց (նոյեմբերի 17, 1840(1840-11-17)[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 17, 1892(1892-11-17)[1], Կոստանդնուպոլիս), հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։
Արագ փաստեր Գարեգին Սրվանձտյան արմտ. հայ.՝ Գարեգին Սրուանձտեանց, Ծնվել է ...
Գարեգին Սրվանձտյան արմտ. հայ.՝ Գարեգին Սրուանձտեանց | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1840(1840-11-17)[1] |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 17, 1892(1892-11-17)[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Մասնագիտություն | բանասեր, բանահավաք, ազգագրագետ և քահանա |
Աշխատավայր | Արծվի Վասպուրական, Մշո Սուրբ Կարապետ վանք, Արծվիկ Տարոնո և Կեդրոնական վարժարան |
Անդամություն | Միություն ի փրկություն և Սև խաչ |
Փակել
Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։