![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/Defense.gov_News_Photo_120229-A-8536E-817_-_U.S._Army_soldiers_prepare_to_conduct_security_checks_near_the_Pakistan_border_at_Combat_Outpost_Dand_Patan_in_Afghanistan_s_Paktya_province_on.jpg/640px-thumbnail.jpg&w=640&q=50)
Աֆղանական պատերազմ (2001-2021)
From Wikipedia, the free encyclopedia
Աֆղանստանի պատերազմ (2001-2021) ասիմետրիկ ռազմական հակամարտություն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (անգլ.՝ ISAF) և Թալիբան իսլամիստական կազմակերպության միջև, որը մինչ այդ վերահսկում էր Աֆղանստանի մեծ մասը։ Այդ պատերազմը համարվում է 1978 թվականից շարունակվող Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի փուլերից մեկը։
![]() | |
Թվական | 2001 հոկտեմբերի 7 — 2014 դեկտեմբերի 28[1] |
Մասն է | Քաղաքացիական պատերազմ Աֆղանստանում Պատերազմ ահաբեկչության դեմ |
Վայր | ![]() |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
ԱՄՆ-ն ռազմագործողություն է անցկացրել Աֆղանստանում «Հարատև ազատություն» ռազմագործողությունն, որը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությանն ի պատասխան։ Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերը գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի № 1386 բանաձևով[2]։ Դա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարատև պատերազմն է[3]։
2011 թվականի հուլիսից սկսվել է կոալիցիայի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից[4]։ 2013 թվականի հուլիսին անվտանգության ապահովումն երկրում փոխանցվել է տեղական ուժային կառույցներին, այդ պահից սկսած կոալիցիայի կոնտինգենտը օժանդակ դեր էր խաղում[5][6]։ Փաստացիորեն պատերազմն ավարտվել է միայն ձևականորեն, իսկ իրականում այն շարունակվում էր։