Բաղդադ
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Բաղդադ (արաբ․՝ بغداد), Իրաքի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը։ Բաղդադի բնակչությունը 2016 թվականի տվյալներով կազմում է մոտավորապես 8 765 000 մարդ[2][3], որով այն համարվում է արաբական աշխարհի երկրորդ քաղաքը Կահիրեից հետո և Թեհրանից հետո երկրորդը Արևմտյան Ասիայում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղդադ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Բաղդադ | |||
արաբ․՝ بغداد | |||
| |||
Բաղդադը | |||
Երկիր | Իրաք | ||
Նահանգ | ԲաղդադԲաղդադ | ||
Քաղաքապետ | Սաբիր Նաբեթ Ալ-Իսսավի | ||
Հիմնադրված է | 762 թ. | ||
Մակերես | 2260.2 կմ² | ||
ԲԾՄ | 34 մ | ||
Բնակչություն | ▲8 126 755 մարդ (2018)[1] | ||
Ագլոմերացիա | 8 000 000 | ||
Տեղաբնականուն | բաղդադցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Փոստային դասիչ | 10001–10090 | ||
Պաշտոնական կայք | amanatbaghdad.gov.iq | ||
| |||
Բաղդադը Իրաքի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Այստեղ են գտնվում երկրի կառավարությունը, պետական ու կրոնական բոլոր կենտրոնական հիմնարկությունները, դիվանագիտական բազմաթիվ ներկայացուցչություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, թատրոններ, թանգարաններ, պատմաճարտարապետական հուշարձաններ։ Քաղաքը նաև տրանսպորտային կարևորագույն հանգույց է։
Բաղդադը գտնվում է Տիգրիս գետի ափին։ Նրա մոտակայքում են գտնվում է հնագույն Բաբելոն և Տիզբոն մայրաքաղաքները։ Բաղդադը հիմնադրվել է 8-րդ դարում որպես Աբբասյան խալիֆայության մայրաքաղաք։ Միջնադարում Բաղդադը դարձել է իսլամության կենտրոնը և աշխարհի խոշորագույն քաղաքը՝ 1 200 000-անոց բնակչությամբ[4]։ Սակայն Բաղդադը մեծապես տուժել է 1258 թվականին մոնղոլների գրավման հետևանքով։
1938 թվականից, երբ Իրաքը ճանաչվեց իբրև անկախ պետություն, Բաղդադն աստիճանաբար վերստացավ իր նախկին դերն ու նշանակությունը որպես արաբական մշակույթի կենտրոն։
Արդի ժամանակներում քաղաքը մեծապես տուժել է 2003 թվականին ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի՝ Իրաք ներխուժելու և դրան հաջորդած իրաքյան պատերազմի հետևանքով։ Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են հնագիտական բարձր արժեք ունեցող պատմական հուշարձաններ, մշակութային ժառանգության նմուշներ և արվեստի գործեր։ 2012 թվականին կազմված ցանկում Բաղդադը նշվել է որպես ամենաանհյուրընկալ քաղաքներից մեկն աշխարհում[5], միաժամանակ դասվել է կենսամակարդակի ամենացածր չափանիշներ ունեցող բնակավայրերի շարքին[6]։