Բնական լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Բնական լեզուներ (անգլ.՝ Natural languages) են համարվում հիմնականում այն լեզուները ( օրինակ՝ անգլերեն), որոնք բնականոն կերպով զարգանում են տվյալ մշակույթի հետ։ Բնական լեզուների օրինակներ են չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը, պորտուգալերենը, ճապոներենը, կորեերենը, իտալերենը ու գերմաներենը։ Իսկ էսպերանտոն, մյուս կողմից, արհեստական լեզու է, որը մարդիկ հատուկ ստեղծել են ինչ-որ կոնկրետ նպատակի համար։ Այնուամենայնիվ, երբեմն այն բոլոր լեզուները, որոնցով մարդիկ խոսում են (ներառյալ վերոնշյալ լեզուների, որոնք բնականոն կերպով զարգանում ե մշակույթի հետ, ինչպես նաև արհեստական լեզուների) համարվում են «բնական» լեզուներ՝ ի տարբերություն համակարգիչների համար ստեղծված «արհեստական» լեզուների, ինչպիսիք են ծրագրավորման լեզուները[1]։ Այսպիսի գործածում կարելի է հանդիպել մշակված բնական լեզվի բառապաշարում։ Բնական լեզուն մարդկային հաղորդակցության ու մտածողության հիմնական գործիքն է։