Բորնմութ
From Wikipedia, the free encyclopedia
Բորնմութ (անգլ.՝ Bournemouth. անգլերեն արտասանությամբ՝ [ˈbɔːrnməθ]), քաղաք Անգլիայում՝ Դորսեթ արարողակարգային (ցերեմոնիալ) կոմսությունում[3], Լա Մանշի ափին։ Արևմուտքից սահմանակից է Փուլին։ Առողջարանային քաղաք է, լոնդոնցիների սիրած հանգստավայրերից մեկը։ Անվանման թարգմանությունն է՝ «Բորնի գետաբերան» (Բորնը քաղաքի միջով անցնող և Լա Մանշ թափվող գետակի անունն է)։ Բորմութի զբաղեցրած տարածքը քառակուսի կիլոմետր է, բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով՝ 167 527[4], 2004 թվականի տվյալներով՝ 163,5 հազար։ «Բորնմութ, Քրայստչըրչ և Փուլ» ունիտար միավորի վարչական կենտրոնն է[5]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բորնմութ | |||
անգլ.՝ Bournemouth | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Հիմնադրված է | 1810 թ. | ||
Մակերես | 46,18 կմ² | ||
Բնակչություն | 187 503 մարդ (2011)[1][2] | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Հեռախոսային կոդ | 01202 | ||
Պաշտոնական կայք | bournemouth.gov.uk | ||
| |||
Տեղի լողափերի և գեղատեսիլ բնության գրավչությունն առաջինը նկատել ու գնահատել է դորսեթցի կալվածատեր Թրեգոնուելը, ով 1810 թվականին ամառանոց է կառուցել այստեղ։ Երեք տասնամյակ անց տեղի տնային տնտեսությունների թիվը հասել է 26-ի։ 1870 թվականին երկաթուղին հասել է Բորնմութ՝ հեշտացնելով լոնդոնցիների այցելությունները։ Առողջավայրը լայն ժողովրդականություն է վայելում հատկապես թոշակառուների շրջանում։ Մասնավորապես՝ այստեղ է կյանքի վերջին ժրջանն անցկացրել և մահկանացուն կնքել նշանավոր գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։
Քաղաքում ստեղծված հարմարություններից օգտվելով՝ այստեղ հաճախ են անցկացնում բարձր մակարդակի խորհրդակցություններ, վեհաժողովներ, համագումարներ։ Գործում է միջազգային օդանավակայանը։ 1992 թվականին հանդիսավորությամբ բացվել է համալսարանը։ Բորնմութի թիմը հանդես է գալիս Անգլիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում։
Քաղաքի կենտրոնն աչքի է ընկնում Վիկտորյա թագուհու ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձաններով։ Ուշադրություն է գրավում հատկապես Սուրբ Պետրոս եկեղեցու 202 ոտնաչափ (62 մետր) բարձրությամբ սրածայր գմբեթը։ Բորնմութ այցելող զբոսաշրջիկների թիվն անընդհատ ավելացել է՝ հասնելով տարեկան ավելի քան հինգ միլիոնի։ Հանգստացողներին գրավում են ոչ միայն տեսարժան վայրերը, այլև լողափերը, գիշերային աշխույժ կյանքը։ Քաղաքը միաժամանակ համբավվել է որպես տարածաշրջանային գործարար կենտրոն, որտեղ գործում են Բորնմութի միջազգային կենտրոնը, ֆինանսական սեկտորը, որն ապահովում է ավելի քան մեկ միլիարդ ֆունտ սթեռլինգ համախառն հավելյալ արժեք։